ՌԴ ԱԳՆ շենքից մեկ միլիոն դոլար է անհետացել։ ԱԳՆ-ն հաստատել է շենքից գումարի անհետացման փաստը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ միլիոն դոլարը՝ տարբեր տարադրամների տեսքով, պահվում էր «Աբսոլյուտ» օղու շշի տուփի մեջ։
Գումարը ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Իրանից՝ հյուպատոսական ծառայությունների դիմաց։ Իրանը գումարը փոխանցել է առձեռն, քանի որ չի կարողացել օգտվել բանկային փոխանցումներից՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի պատճառով։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ԱԳՆ-ի աշխատակիցներից մեկը։