Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԵՄ-ն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները

ԵՄ-ն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները
19.12.2020 | 14:38

Եվրամիությունն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները՝ ղարաբաղյան խնդրի տևական կարգավորումը գտնելու համար, երեկ հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ։ Արա Այվազյանը Բրյուսել էր մեկնել՝ մասնակցելու ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի հերթական նիստին։

«Հանդիպում ենք շատ բարդ՝ կորոնավիորւսի համաճարակի և հետպատերազմյան խնդիրների փուլում»,- հենց սկզբում արձանագրեց ԵՄ ԱԳ նախարարը` տեղեկացնելով՝ քննարկումների օրակարգում ևս հիմնական հարցերը սրանք են լինելու. «Ռուսաստանի առաջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, անշուշտ, կանխել է մարդկային կորուստները, սակայն, անցած շաբաթ, դժբախտաբար, մենք երկու կողմից էլ հաղորդումներ ստացանք հրադադարի խախտման վերաբերյալ։ Զինադադադարի հաստատումը մնում է շտապ հրամայական։ Եթե ԵՄ-ն կարող է հաշտեցնող, վերակառուցող և խաղաղությունն ամրապնդող դեր ստանձնել` աջակցելով Մինսկի խմբի ջանքերին, մենք պատրաստ ենք դրան»։

Բորելը փաստեց, որ սրանք միայն խոսքեր չեն․ Բրյուսելն անցած օրերին արդեն նմանատիպ քայլ է ձեռնարկել՝ փորձելով եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի ու ԵՄ ԱԳ նախարարների միջև։ «Պարզվեց, սակայն, դա հնարավոր չէ»,- երեկ հայտարարեց ԵՄ ԱԳ նախարարը` չհստակեցնելով՝ երկու կողմերն են դեմ եղել, թե միայն մեկը, և ինչ հիմնավորմամբ։ ՀՀ ԱԳ նախարարը նույնպես այդ մասին չխոսեց, բայց օգտագործեց առիթը՝ Բաքվին ևս մեկ անգամ քննադատելու համար. «Այս պատերազմով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարեց միջազգային իրավունքի նորմերը՝ գործի դնելով իր ուժը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի դեմ, միտումնավոր թիրախավորեց քաղաքացիական բնակչությանն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառոuցվածքները։ Ադրբեջանը նաև պարբերաբար իրագործեց զազրելի պատերազմական հանցագործություններ, և, տեղահանելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ կրոնական ու մշակութային ժառանգությունը, ակնհայտորեն ի ցույց դրեց տարածաշրջանից հայերի հազարամյա ներկայությունը ջնջելու՝ իր ցեղասպանական նկրտումները»։


Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում՝ Արա Այվազյանը նաև քննադատեց Անկարային, որի նկատմամբ Եվրամիությունում պատժամիջոցներ են քննարկում՝ Կիպրոսի ու Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով։ «Թուրքիան բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը` հավելելով` այդ քայլերով Բաքուն ու Անկարան ոչ միայն Կովկասի կայունությունն էին սասանում, այլև նախադեպ ստեղծում ԵՄ անմիջական հարևանությամբ և ցույց տալիս, որ հակամարտությունները կարող են կարգավորվել նաև ռազմական ճանապարհով. «Այս առումով, մենք կուզեինք լսել Եվրամիության մեր գործընկերների կարծիքները Ադրբեջանի վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության մասին։ Ադրբեջանի ցինիկ և ագրեսիվ պահվածքն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ նրանք կասկածի տակ են դնում հենց Արևելյան գործընկերության հիմնարար արժեքները»։


Դռնփակ հանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարարը հայտարարել է՝ Բրյուսելը պատրաստ է ստանձնել իր դերը ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանը աջակցելու հարցում։ «Մենք պատրաստ ենք օգտագործել հաշտեցման ու վերականգնման մեր գործիքները»,- ընդգծել է Ջոզեպ Բորելը։ Հայաստանի հետ հարաբերություններին նվիրված զեկույցում Եվրահանձնաժողովը փաստել է․«Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Եվրամիությունը համարում է, որ ջանքերը պետք է վերականգնվեն հակամարտության բանակցված, համապարփակ և կայուն լուծումը գտնելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։ ԵՄ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նպատակին հասնելու հարցում»։ Զեկույցում Եվրահանձնաժողովը հորդորում է նաև երաշխավորել հնարավոր լավագույն պայմանները՝ Ղարաբաղից ու շրջակա տարածքներից տեղահանված բնակչության կայուն և արժանապատիվ վերադարձի համար, պահպանել ու վերականգնել տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգությունը և հետաքննել մեղադրանքները կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։


Արձանագրելով, որ Հայաստանը գտնվում է դժվարին փուլում` ԵՄ-ն ողջունել է այս պայմաննեում բարեփոխումների օրակարգն առաջ տանելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, Սահմանադրությունը բարեփոխելու, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու Հայաստանի հանձնառությունը։ Բրյուսելը հայտարարել է, թե պատրաստ է էլ ավելի մեծացնել ֆինանսական օգնությունը՝ սոցիալ-տնտեսական ոլորտի վերականգնմանն ու ներքին բարեփոխումներին աջակցելու համար։ Հարևանության և ընդարձակման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյլին հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է հավելյալ 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին՝մարդասիրական խնդիրների լուծման համար։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո միայն վարակի դեմ պայքարելու համար Միությունը 92 միլիոն եվրո է անհատույց տրամադրել Հայաստանին, որից 35 միլիոն եվրոն ուղղակի փոխանցվել է բյուջե այս տարվա նոյեմբերին։


Բարեփոխումների համար, ընդհանուր հաշվով, Հայաստանը անցած վեց տարում ԵՄ-ից ստացել է 300 միլիոն եվրո։ Տարեկան կտրվածքով ամենամեծ հատկացումն արվել է 2020-ին՝ Հայաստանը Բրյուսելից 65 միլիոն եվրոյի աջակցություն է ստացել՝ ժողովդավարության ամրապնդման, դատական համակարգի բարելավման ու կոռուպցիայի դեմ պայքարի համար։

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ