Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին Թեհրանի կողմից հնչած քննադատությունից հետո:
«Էրդողանը բանաստեղծության ընթերցումով ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, բուն ստեղծագործության եւ իրավիճակի չիմացությունը: Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից», – գրել է նախկին դեսպանը Twitter-ում։