Բրյուսելում սկսվել է ԵՄ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում ընդգրկված հրատապ թեմաներից է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին են հանդես գալիս Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը։