Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Արա Այվազյան. Թուրքիան պետք է տարածաշրջանից դուրս բերի իր զինված անձնակազմը

Արա Այվազյան. Թուրքիան պետք է տարածաշրջանից դուրս բերի իր զինված անձնակազմը
07.12.2020 | 22:50

Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը տարածաշրջանից, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում:

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը և դրան կից ահաբեկչական խմբավորումները ղարաբաղյան հակամարտության գոտուց և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասից», - ասել է նա: Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանից օտարերկրյա մարտիկների դուրսբերման հստակ ազդակներ չկան: «Ընդհակառակը, կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել ահաբեկիչ մարտիկների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի գրավյալ շրջաններում», - ասել է նա:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ