Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Ներկայի» մի՛շտ «բացակա»-ներից մեկը

«Ներկայի» մի՛շտ «բացակա»-ներից մեկը
08.08.2024 | 19:43

Հոգեբանորեն անհնար է ամբողջ ամիս աշխատելուց հետո, սպասել թե երբ հաշվեհամարդ կփոխանցվի մեկ ամսվա աշխատավարձը (անկախ դրա չափից), հետո գնալ բանկոմատ, տեղադրել քարտը, հավաքել գաղտնաբառը, ընտրել կանխիկացման ենթակա գումարի չափը, ստանալ գումարը, իսկ դրանից հետո վայրկյանում 20 000֏ արագությամբ դրանք շարել մի թրի վրա։

Այդպես կարող են վարվել միայն վայրկյանում 20 000֏ աշխատողները։

Մարդը գումարը ծախսում է այնպես, ինչպես աշխատում է։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ներքին գործերի նախարարի կողմից մի հարսանիքում, մի միջնադարյան սովորույթի համար ծախսվել է ավելի շատ գումար, քան ամսեկան վարձատրվում են Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության աշխատակիցները։

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ