ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հանրահավա՞ք եք ուզում, ինքնե՛րդ էլ արեք

Հանրահավա՞ք եք ուզում, ինքնե՛րդ էլ արեք
10.11.2014 | 13:41

ԲՀԿ պատասխանը չուշացավ: ԲՀԿ անդամ Տիգրան ՈՒրիխանյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է ՀԱԿ-ի երեկվա՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: «Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը: ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով, պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»:
Եռյակի այս երկու ուժերի փոխադարձ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ը համառորեն իրեն է քաշում և ուղղորդելու փորձեր անում ԲՀԿ-ին, իսկ վերջինս էլ նույնքան համառորեն օձիքն ուզում է ազատել ՀԱԿ-ից: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» աջակցությունն ստանալով ու դաշինքի պատրանք ստեղծելով, ԲՀԿ-ն այսուհետ իրեն առաջնորդող ուժ է համարում, իսկ յուր ղեկավար Գագիկ Ծառուկյանին էլ՝ նախագահի թեկնածու: ԲՀԿ-ն արդեն ընդդիմադիրի թիկնոցի տակ է մտել, շտաբներ է ստեղծում: Ակնհայտ է, որ ոչ եռյակի միասնական պայքարի համար: ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, պատրաստվում է 2017-ի հերթական խորհրդարանական ընտրություններին: Հիշենք, թե ինչ արեց նույն ԲՀԿ-ն 2012-ին: Նա ՀԱԿ-ի հետ համագործակցություն սկսեց ընտրակեղծիքների դեմ և ընտրակեղծիքներով ու կաշառքներով խորհրդարանում դարձավ երկրորդ ուժը՝ ձայներ փախցնելով նույն ՀԱԿ-ից, որը կարծես թե հավատում էր ԲՀԿ-ի հավատարմության ու ազնվության երդումներին: Չէ՛, ԲՀԿ-ն ինքն իրեն չի դավաճանում: Իսկ ՀԱ՞Կ-ը: Դեռ հավատո՞ւմ է ԲՀԿ-ի սեթևեթանքներին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 13267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ