-
08.04.2020|
12:10
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
-
07.04.2020|
14:53
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է FAST Webinars շարքը COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամի ընթացքում տարբեր ոլորտների զարգացումը թեմայով։
-
07.04.2020|
01:20
«Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր, արևելագետ ՄԱՐԱՏ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԻ հետ զրուցել ենք Հայաստանում էլեկտրոնային գրքերի տարածվածության, պահանջարկի, առանձնահատկությունների և հարակից հարցերի մասին:
-
07.04.2020|
01:08
1910 թ. հոկտեմբերի 24-ին նա տարբեր քաղաքական, հասարակական ու գրական շրջանակներ ներկայացնող պոլսահայ մտավորականության առջև դասախոսությամբ հանդես եկավ Բերայի արհեստանոցի դահլիճում: Դա յուրատեսակ այցեքարտ էր, որով տիրեց բոլորին ու դարձրեց իրեն դաշնակից:
-
07.04.2020|
00:54
Մուրադ Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո որոշեցի ուսումնասիրել նրա օրոք Երևանի կենտրոնում իրականացված պատշգամբաշինության պատմությունը՝ նկատի ունենալով հուզված պահին մարդու բերանից դուրս թռած ինֆորմացիան, որ յուրաքանչյուր պատշգամբի դիմաց հազարական ռուբլիներ են հավաքել, իհարկե, խոսքը կարող էր վերաբերել միայն կաշառքին:
-
07.04.2020|
00:20
Երևանի թաղապետարաններին կից գործող մանկական արվեստի որոշ դպրոցների վրա, արտակարգ դրությունը, ըստ երևույթին, չի ազդել: «Իրատեսը» մի քանի դպրոցից ահազանգ է ստացել, որ տնօրենները ծնողներին ստիպում են վճարել մարտ ամսվա պարապմունքների համար, որոնք տեղի չեն ունեցել:
-
06.04.2020|
18:09
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջը ուշագրավ տեղեկատվության ու վիրտուալ ցուցադրության հնարավորություն է ընձեռում:
Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղի պատմությունը դրանցից մեկն է:
-
03.04.2020|
01:51
Համավարակ, մեկուսացում, նոր խնդիրներ, նոր ռազմավարություն՝ ամենատարբեր ոլորտներում: Այս դժվարին օրերին ինչպե՞ս են կազմավորվել գրադարանները, ի՞նչ է ենթադրում «Գրադարանը քո տանը» բանաձևումը: Թեմայի շուրջ զրուցել ենք ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ հետ:
-
03.04.2020|
01:49
Մնա տանը, թատրոն նայիր: Խոսքը հեռուստաթատրոնի մասին չէ: Այս օրերին տանը նստած կարելի է հետևել թատերական անցուդարձին, թանգարանների ցուցադրություններին, համերգ լսել: Ինչպե՞ս են այս ճգնաժամը հաղթահարում բեմի մարդիկ: Թեմայի շուրջ զրուցել ենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
-
03.04.2020|
01:35
...Մերթ ընդ մերթ, պատեհ-անպատեհ առիթներով փորձում ենք ինչ-որ կերպ հասանելի դարձնել մեր պատմական հուշարձան-կոթողների, եկեղեցիների ու խաչքարերի նկատմամբ տեղի ունեցող վայրագության ցանկացած դրսևորում։ Եվ դա ճիշտ է, հեռուն գնացող, բայց ոչ բավարար։