ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
13.11.2020 | 01:42

(Նախորդ մասը)

ԾՆ­ԿԻ ՉԵ­ԿԱԾ ՀԱ­ՅԸ
Երբ տուն վե­րա­դար­ձա, Սա­սու­նի­կին հարց­րի, թե ով է ճամ­փա­բա­ժա­նում կանգ­նած ծե­րու­նու ակ­նար­կած Ջա­բին։ Նա ժպ­տաց ու հե­ռա­խո­սա­հա­մար հա­վա­քեց։ Այդ տա­րի­նե­րին Շու­շիում հե­ռա­խո­սա­կա­պը գոր­ծում էր ան­թե­րի։ Ի­րեն բնո­րոշ ան­մի­ջա­կա­նու­թյամբ, շուշ­վա բար­բա­ռով Սա­սու­նի­կը ջերմ զրույ­ցի բռն­վեց հե­ռա­խո­սի այն ծայ­րում գտն­վող կնոջ հետ, ո­րը Ջա­բիի կինն էր։ Հայտ­նեց իմ մա­սին, և որ ես շատ եմ ու­զում ծա­նո­թա­նալ Ջա­բիի հետ։ Ռո­մե­լան հրա­վի­րեց հա­ջորդ օ­րը կե­սօ­րին հյուր լի­նել ի­րենց։


Ծա­նո­թու­թյան ձեռք­սեղ­մումից ան­մի­ջա­պես հե­տո փոք­րա­մար­մին, ժիր, ան­հան­գիստ երևույ­թով տղա­մար­դուն հարց­րի.
-Ին­չու՞ Ջա­բի։
-Իս­կա­կան ա­նունս Յու­րա է, Յու­րա Իշ­խա­նյանն եմ։ Ջա­բի ինձ կո­չել են ի­նը տա­րե­կան հա­սա­կում՝ ար­ցախ­ցի­նե­րի սի­րե­լի ֆուտ­բո­լիստ Սու­րիկ Ջա­բի­յա­նի պատ­վին։
Ռո­մե­լան սե­ղա­նին դրեց մեծ ափ­սեով տաք ժեն­գյա­լով հա­ցե­րը։ Ջա­բին սկ­սեց պատ­մել բան­տե­րում կրած տա­ռա­պանք­նե­րի ո­դի­սա­կա­նը։ Զա­վեշ­տա­լի, ան­գամ ո­գե­շունչ ե­րան­գով էր ներ­կա­յաց­նում գլ­խին ե­կա­ծը, բայց այդ խոս­քե­րի տակ սքող­ված ան­մարդ­կա­յին տան­ջանք­նե­րի մեծ ցավ ու կս­կիծ կար։ Ա­րագ սղագ­րում էի նրա ա­սած­նե­րը՝ շուր­թե­րիս նյար­դա­յին սեղ­մու­մով թաքց­նե­լով հո­գիս հա­մա­կած դառ­նու­թյու­նը։


1988 թ. փետր­վա­րի 20. նա­խորդ օ­րե­րի հան­րա­հա­վաք­նե­րի կա­յաց­րած վճիռ­նե­րով, ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի շր­ջա­նա­յին չորս խոր­հուրդ­նե­րի, ո­րոշ կուսշ­րջ­կոմ­նե­րի պլե­նում­նե­րի նիս­տե­րում ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րով՝ պա­հանջ­վում էր հրա­վի­րել մարզ­խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջան՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մից հա­նե­լու և Հա­յա­տա­նին միաց­նե­լու ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար։ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­ներն ու Մոսկ­վա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կար­գադ­րում են փա­կել շր­ջան­նե­րից Ստե­փա­նա­կերտ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը, որ­պես­զի պատ­գա­մա­վոր­նե­րը չկա­րո­ղա­նան հաս­նել քա­ղաք, մարզ­խոր­հր­դի նս­տաշր­ջա­նը տա­պալ­վի։ Բայց շր­ջան­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րից ո­մանք ար­դեն Ստե­փա­նա­կեր­տում էին, մյուս­ներն էլ քա­ղաք էին հա­սել լեռ­նա­յին ա­րա­հետ­նե­րով, ան­տառ­նե­րով։ Ժա­մը 16-ի փո­խա­րեն նս­տաշր­ջանն սկս­վում է ժա­մը 20-ին՝ մարզ­խոր­հր­դի 149 պատ­գա­մա­վոր­նե­րից 110-ի ներ­կա­յու­թյամբ։ Բա­ղի­րովն ու Կևոր­կո­վը կր­կին փոր­ձեր են ա­նում ձա­խո­ղե­լու նս­տաշր­ջա­նը, բայց չի հա­ջող­վում։ Եվ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զա­յին խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նը, լսե­լով ու քն­նար­կե­լով ԼՂԻՄ-ի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի ե­լույթ­նե­րը՝ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րին դի­մե­լու ՝ ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ-ի կազմ մտց­նե­լու մա­սին, ո­րո­շում է կա­յաց­նում.
«Ըն­դա­ռա­ջե­լով ԼՂԻՄ-ի աշ­խա­տա­վո­րու­թյան ցան­կու­թյուն­նե­րին՝ խնդ­րել Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դին ու Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դին ՝ խոր գի­տակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյան իղ­ձե­րի նկատ­մամբ և լու­ծել ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ կազմ տա­նե­լու հար­ցը, միա­ժա­մա­նակ միջ­նոր­դել ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի ա­ռաջ՝ ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ կազ­մին տա­լու հար­ցը դրա­կա­նո­րեն լու­ծե­լու հա­մար։ 1988 թ. փետր­վա­րի 20. Ստե­փա­նա­կերտ»։


Փետր­վա­րի 21-ին Ար­ցա­խից Երևան է հասց­վում «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ» թեր­թում հրա­պա­րակ­ված ո­րո­շու­մը՝ այն ՀԿԿ Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Կա­րեն Դե­միր­ճյա­նին հասց­նե­լու հա­մար՝ հու­սա­լով Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը։ Պա­տաս­խան չի լի­նում, ո­րով­հետև դրա­կան պա­տաս­խա­նը լի­նե­լու էր Դե­միր­ճյա­նի պաշ­տո­նա­վար­ման ա­վար­տը։
...Փետր­վա­րի 22-ին Ստե­փա­նա­կեր­տում դար­ձյալ հան­րա­հա­վաք էր։ Կր­կին հն­չում էին ադր­բե­ջա­նա­կան բռ­նու­թյան լու­ծը թո­թա­փե­լու կո­չեր։ Հրա­պա­րակն ա­սես շի­կա­ցել էր մարդ­կանց սր­տե­րի լա­րու­մից։


Այդ օ­րը Ջա­բին Աս­կե­րա­նի իր «վե­տե­րո­կում» զբաղ­ված էր խաշ ե­փե­լով։
-Հան­կարծ լուր տվե­ցին, որ Աղ­դա­մի կող­մից թուր­քե­րի գա­զա­զած ամ­բո­խը հար­ձակ­վել է Աս­կե­րա­նի վրա։ Գնամ, տես­նեմ ի՜նչ՝ դրանք նավ­թի բա­զա­յի կող­մից վա­զե­լով գա­լիս, քար ու փայ­տով խփում են մեր մի­լի­ցիո­ներ­նե­րին։ Հետ ե­կա, բաք­վե­ցի Վա­լո­դի հրա­ցա­նը վերց­րի, մի կերպ փամ­փուշտ ճա­րե­ցի, լց­րի ու կրա­կե­ցի վա­զող ամ­բո­խի կող­մը։ Կրա­կո­ցի վրա թուր­քերն սկ­սե­ցին փախ­չել։ Խա­նա­բադ, Բա­դա­րա, Խրա­մորթ գյու­ղե­րից մար­դիկ գա­լիս, լց­վում էին մայ­րու­ղի։ Ստե­փա­նա­կեր­տի ճա­նա­պար­հը փակ էր, մարդ չէին թող­նում անց­նի։ Կամր­ջի մի ծայ­րին հա­յերն էին, մյու­սում՝ թուր­քե­րը։ Աս­կե­րա­նի գործ­կո­մի նա­խա­գահ Վի­լեն Քո­չա­րյանն ինձ տես­նե­լով՝ ա­սաց. «Մի կերպ հա­սիր Ստե­փա­նա­կերտ, օգ­նու­թյուն բեր»։ Ես ու Յու­րան նս­տե­ցինք մե­քե­նա, մի կերպ հա­սանք Ստե­փա­նա­կերտ։ Ռու­սա­կան զոր­քը ժո­ղովր­դին հրա­պա­րա­կից հա­նել էր։ Ձայ­նե­ցի. «Ժո­ղո­վու՜րդ, հա­սե՛ք Աս­կե­րան, ով ին­չով կա­րող է՝ պաշտ­պա­նե՛ք»։ Թուր­քը հար­ձակ­վել էր ա­ռա­վո­տյան 9-ն անց կե­սին, Ստե­փա­նա­կեր­տի ժո­ղո­վուրդն Աս­կե­րան հա­սավ ե­րե­կո­յան 5-ին։ Մինչ այդ ռուս­նե­րը զին­վոր­ներ էին բե­րել, ու թուր­քե­րը փա­խել էին։ Լուր էր տա­րած­վել, թե մե­կը սպան­վել է։ Մի­լի­ցիան մեզ կան­չեց, թե՝ ով թուր­քին սպա­նել է, թող ա­սի։ Ա­մեն ա­ռա­վոտ Աս­կե­րա­նի միլ­պետ Վո­լո­դյան ինձ կան­չում, հա­մո­զում էր. «Ա­րի՛, վրադ առ, քա­նի դեռ մենք ենք ղե­կա­վա­րը, ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն կձևա­կեր­պենք, քիչ կնս­տես»։ Հրա­ժար­վում էի։ Դր­սում էլ ժո­ղո­վուր­դը միա­ցում էր գո­չում ու ինձ պաշտ­պա­նում։ Այս վի­ճա­կը շա­րու­նակ­վեց մեկ ա­միս։ Բո­ղո­քում էին, թե Ջա­բին հրա­ժար­վում է։ Մոսկ­վա­յից էլ ԽՍՀՄ դա­տա­խա­զի տե­ղա­կալ Կա­տուսևը հա­ղոր­դում էր, թե Աս­կե­րա­նի վրա հար­ձակ­ման եր­կու թուրք կազ­մա­կեր­պիչ­նե­րին բռ­նել ենք, հա­յը մնա­ցել է։ Ան­ձամբ ե­կավ Աս­կե­րան, պա­հան­ջեց. «Ըն­դու­նի՛ր, որ դու ես ա­րել»։ Կար­դում եմ. «Ձեր­բա­կա­լե­լու թույ­լտ­վու­թյուն», տա­կը՝ «Կան­խամ­տած­ված սպա­նու­թյուն»։ Հրա­ժար­վում եմ ստո­րագ­րել։ Ստո­րագ­րեմ՝ գն­դա­կա­հա­րու­թյուն է։ Հրա­մա­յել էր. «Կա­լա­նա­վո­րե՛ք, տա­րեք Աղ­դամ»։ Որ­պես­զի ժո­ղո­վուր­դը գլ­խի չընկ­նի, ինձ նս­տեց­րին ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա ու տա­րան Աղ­դամ։ Այն­տե­ղի միլ­պետն ինձ ճա­նա­չում էր, իմ վե­տե­րո­կում հաց էր կե­րել։ Դր­սում թուր­քերն ի­րա­րան­ցում էին դրել՝ Ջա­բուն բե­րե՜լ են։ Պա­հան­ջում էին հրա­պա­րա­կում վա­ռել։ Որ­պես­զի ինձ չս­պա­նեն, Կա­տուսևի հրա­մա­նով միլ­պե­տը ցե­մեն­տա­տա­րի բե­րա­նը բա­ցեց, ինձ գցեց մե­ջը։ Այդ վի­ճա­կում ինձ հասց­րին Բար­դա­յի բեր­դը։ Մար­դու նման չեմ, ցե­մեն­տա­պատ ինչ-որ գորշ ա­րա­րած։ Ապ­րի­լի 27-ն էր ար­դեն, սա­ռը ջրով լո­ղա­նում եմ, շո­րերս լվա­նում։ Ցուրտ է, դո­ղում եմ։ Մատ­նա­հետ­քերս վերց­նում են, ա­մեն դիր­քով նկա­րում, կր­կին գցում խու­ցը։ Եր­կու օ­րից հրա­ման ե­կավ՝ տա­նել Բա­քու։ Հա­ջորդ ա­ռա­վոտ սև «Վո­րոն»-ով ինձ տա­րան Բաք­վի Բա­յի­լո­վի բեր­դը։ Է՛ն տե­սակ տեղ գցե­ցին, որ շունչս կտր­վում էր, ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Ընդ­հա­նուր խուց էր, դու­ռը՝ բաց, առջևով ջուր էր հո­սում, դե­մը՝ ճա­նա­պարհ... Մտա­ծե­ցի` «դու­ռը բաց են թո­ղել, որ փախ­չեմ, ետևիցս խփեն»։ Ե­կավ մի ա­վագ լեյ­տե­նանտ։ Ոնց որ պատ­կեր լի­ներ, իս­կի թուր­քի նման չէր։ Մի բա­ժակ ջուր ու­զե­ցի։ Ինձ ազգ հայ­հո­յեց։ Հաս­կա­ցա, որ ճիշտ եմ ա­րել՝ չեմ փա­խել։ Ե­րեք հո­գով ինձ տա­րան։ Նոր տե­ղը ԿՊԶ չէր, ա­վե­լի լուրջ տեղ էր երևում։ Ե­ռա­դար­պաս­նե­րը որ ան­ցանք, հաս­կա­ցա, որ մահ­վան դա­տա­պարտ­ված­նե­րի խուցն է։ Եր­կա­թե դար­պա­սով ով անց­նում էր, թքում էր վրաս, հայ­հո­յում։ Ի­րենք՝ ինձ, ես՝ ի­րենց։ Վե­ցե­րորդ օրն էր՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Ա­ծե­լին դրել էին, որ ինք­նաս­պան լի­նեմ։ Տե­սան գի­շե­րը բան չի պա­տա­հել, ա­ծե­լին վերց­րին։


...Ձեռ­նաշղ­թաս գցած իր ձեռ­քին՝ թուր­քը տա­նում է ինձ։ Մա­յոր է։ Ավ­տո­բու­սում ե­րե­խա­յի հետ մի կնոջ տե­ղից հա­նում են, որ մենք նս­տենք։ Հան­կարծ մե­կը ետևից դիպ­չում է ու­սիս։ Թուր­քը չի թող­նում շրջ­վեմ։ Հարց­նում եմ՝ ո՞վ ես։ Ա­սում է. «Քո քե­ռի Սլա­վի­կի ըն­կերն եմ,- ոչ ոք տեղդ չգի­տի, ամ­բողջ ժո­ղո­վուր­դը մի­տինգ է ա­նում, որ քեզ գտ­նեն»։
Ինձ տա­նում են Մոսկ­վա։ Տեղ ենք հաս­նում։ Մեկ էլ լսում եմ. «Ինք­նա­թի­ռի ուղևոր­նե­րին խնդ­րում ենք դուրս չգալ, ա­ռանձ­նա­հա­տուկ կարևոր հան­ցա­գործ ենք տա­նում»։ Մտ­քովս չի անց­նում, որ խոսքն իմ մա­սին է։
Ինձ խց­կե­ցին մի մե­քե­նա, թուրքն էլ նս­տեց կողքս։ Տա­նում են մի տեղ։ Գա­լիս է բժիշ­կը՝ «ա­կան­ջա­կալ­նե­րով» շն­չա­ռու­թյունս լսե­լու։ Շատ թույլ եմ, օ­րե­րով հաց չեմ կե­րել։ Ա­սում է՝ շն­չիր։ Շն­չում եմ։ Ա­սում է. «Ցու­լի պես ա­ռողջ է»։ Շո­րերս հա­նում են, ինձ գցում մի տեղ։ Հենց էդ պա­հին ջու­րը շփա­լեն լց­վում է գլ­խիս։ Ան­կո­ղինս խո­նավ է, պա­տից ջուր է կա­թում։ Ծած­կոց, ներք­նակ վերց­նում եմ, որ տեղս փո­խեմ, ուժս չի պա­տում, ընկ­նում եմ։ Ո՛չ շարժ­վել եմ կա­րո­ղա­նում, ո՛չ խո­սել, ոնց որ մե­ռած։ Պառ­կում եմ ու­րի­շի տե­ղում, ի­մը բա­ցե­լու ուժ չու­նեմ։ Տե­սո­ղու­թյունս նվա­զել է, մար­դիկ աչ­քիս պղ­տոր են երևում։ Այդ վի­ճա­կում ան­գամ շատ ու­րախ եմ, որ Բաք­վից Ռու­սաս­տան եմ ըն­կել։


Տա­րան խուց։ Մի պա­տառ քնե­ցի։ Ա­ռա­վո­տյան մի-մի կտոր շա­քար ու սև հաց տվե­ցին։ Ինձ մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­ված ադր­բե­ջա­նա­կան օ­րենս­գր­քի 95-րդ հոդ­վա­ծով, ո­րով գն­դա­կա­հա­րու­թյուն է հաս­նում։ Բան­տախ­ցի ըն­կեր­ներս պաշ­տո­նով մար­դիկ են։ Մեջ­նե­րի անգ­րա­գե­տը ես եմ, բայց ինձ­նից վա­խե­նում են։ Գի­շե­րը փռշ­տում եմ՝ վեր են թռ­նում։ Ա­ռա­վո­տյան մեկ ժամ զբո­սան­քի են հա­նում։ Ար­դեն ե­րեք ա­միս է, որ Բու­տիր­կա­յի բան­տում եմ։
Մի օր ե­կան, ա­սա­ցին.
-Իշ­խա­նյա՛ն, ի­րերդ վերց­րու։
Կր­կին ինձ տա­րան Բա­քու, այն­տե­ղից՝ Եվ­լա­խի բանտ։ Լար­ված դրու­թյուն է։ ճա­նա­պարհ­նե­րը քա­րե­րով այն­պես են փա­կել, որ ոչ հայ անց­նի, որ թուրք։ Ար­դեն հու­լի­սի 8-ն է։ Ինձ բե­րում-գցում են Շուշ­վա բեր­դը։ Խցում ե­րեք հո­գի ենք։ Մի հայ լեյ­տե­նանտ կա, զգու­շաց­նում է.
-Ե­թե գի­շե­րը քնես, քեզ ավ­տո­մա­տով կխ­փեն։
Ա­ռա­վո­տյան թուր­քը դիտ­մամբ ռա­դիո­յով հայ­կա­կան «Դլե յա­ման» երգն է դրել։ Սիրտս ճմլ­վում է։ Վկա­նե­րին բե­րում են ա­ռե­րես­ման։ Շա­հեն է՝ դա­տա­խա­զի թուրք օգ­նա­կա­նը։ Նրանք են գրել, ար­ձա­նագ­րու­թյուն կազ­մել։ Տեսքս խղ­ճա­լի է, 30 կգ նի­հա­րել եմ, 90 կգ քա­շիցս 60-ն է մնա­ցել։ Շա­հեն խո­սում է, ես ա­սում եմ՝ ո՛չ։ Փոր­ձում են հա­մո­զել.
-Հանձն առ, որ դու ես ա­րել, բաց կթող­նենք։
Հրա­ժար­վում եմ։ Քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Մայ­դա­նյուկն ա­սում է.
-Հինգ հայ կբե­րեմ, ե­թե մեկն ա­սի, որ դու ես ա­րել, քեզ կգն­դա­կա­հա­րենք։
Ա­սում եմ.
-Որ ինձ սպա­նես, դիակս մե­րոնց տուր՝ հո­ղին հանձ­նեն։ Մինչև չթա­ղեն, չեն հան­գս­տա­նա։
Ձայ­նի ե­րան­գը փոխ­վեց։ Նս­տեց, սկ­սեց գրել։ Գրեց, գրեց, հե­տո դար­ձավ ինձ.
-Հա­վա­տու՞մ ես ինձ։


Վերց­րի, ա­ռանց կար­դա­լու ստո­րագ­րե­ցի։ Ինքն սկ­սեց կար­դալ, որ թուր­քե­րը գա­զա­նա­բար հար­ձակ­վել են հա­յե­րի վրա, որ տե­ղի է ու­նե­ցել ազ­գա­յին խժդ­ժու­թյուն...
Իսկ Ար­ցա­խում ցույ­ցեր են, նս­տաշր­ջան։ Կինս՝ Ռո­մե­լան, դի­մել է ա­մեն տեղ, բո­ղո­քել, ար­դա­րու­թյուն պա­հան­ջել։ Լոս Ան­ջե­լե­սում հա­յե­րը ցույ­ցեր են ա­նում, Մոսկ­վա­յում՝ նույն­պես։ Թուր­քերն ինձ բռ­նո­ղին եր­կու մի­լիոն փող են խոս­տա­ցել։ Դա այն ժա­մա­նակ, երբ ռու­սը հա­րյուր մա­նե­թի հա­մար էր հայ բռ­նում, հանձ­նում թուր­քին։ Այդ­պես Մայ­դա­նյուկն ինձ ա­զատ ար­ձա­կեց։ Ա­զա­տեց ու ին­քը դուրս ե­կավ ծա­ռա­յու­թյու­նից։ Վա­խե­նում էր, որ Կա­տուսևն ի­րեն խփի։
Ինձ տե­ղա­փո­խե­ցին Երևան՝ բուժ­վե­լու։
1988-ի երկ­րա­շար­ժը դեռ չէր ե­ղել։ Սկ­սե­ցի ջո­կատ կազ­մել։ Մաս­նակ­ցե­ցինք Կրկ­ժա­նի ա­ռա­ջին մար­տե­րին։ Աս­կե­րա­նի ա­մե­նավ­տան­գա­վոր՝ «Լա­չին Ղոյ» պա­հա­կա­կետն էինք պա­հում։ Ինչ դժ­վար տեղ ե­ղել է՝ հա­սել ենք։ Տղաս՝ Ժի­րայ­րը, 13 տա­րե­կա­նից կող­քիս կռ­վել է։ Մար­տա­կեր­տում նեղ կա­մուրջ կար, զրա­հա­մե­քե­նան չկա­րո­ղա­ցավ անց­նել, Ժի­կոս, որ ար­դեն 15 տա­րե­կան էր, իր տան­կով ան­ցավ։ Շու­շիի պա­րետ եմ ե­ղել, հե­տո՝ վաշ­տի հրա­մա­նա­տար։ Մաս­նակ­ցել եմ Լա­չի­նի, Ղու­բաթ­լուի, Քար­վա­ճա­ռի մար­տե­րին։ Կռի­վը որ ա­վարտ­վեց, ինձ պա­հես­տա­զոր ար­ձա­կե­ցին։


Ջա­բին լռեց։ Դեմ­քով մռայլ ստ­վեր­ներ, ժպի­տի ծվեն­ներ սա­հե­ցին-ան­ցան։ Ի՞նչ էր վեր­հի­շում՝ նվաս­տա­ցում­նե­րի վի­րա­վո­րան­քը, հաղ­թա­նա­կի ու­րա­խու­թյու­նը...
Ար­դեն մթն­շաղ էր, որ Սա­սու­նի­կի հետ հրա­ժեշտ տվե­ցինք Ջա­բիին ու Ռո­մե­լա­յին՝ կր­կին հան­դի­պե­լու մաղ­թան­քով։
Ա­միս­ներ անց Շու­շիից զան­գա­հա­րեց Սա­սու­նի­կը.
-Տխուր բան պի­տի ա­սեմ։ Ջա­բին մա­հա­ցել է...
Բա­դա­րա­յի, Բա­յի­լո­վի, Մոսկ­վա­յի Բու­տիր­կա­յի, Եվ­լա­խի, Շու­շիի բան­տե­րում կրած տան­ջանք-տա­ռա­պանք­ներն ա­վե­րել էին Ջա­բիի ա­ռող­ջու­թյու­նը, մա­շել սիր­տը...
Լուռ, ա­նաղ­մուկ աշ­խար­հից հե­ռա­ցավ դա­ժան ցա­վեր կրած, բայց ծն­կի չե­կած մի հայ՝ հաղ­թա­նա­կի բերկ­րան­քը սպե­ղա­նի իր վեր­քե­րին։


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ