ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջորջ Քլունի. Աղոթում ենք խաղաղության հաստատման համար

Ջորջ Քլունի. Աղոթում ենք խաղաղության հաստատման համար
20.10.2020 | 21:31

Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:


Տեսանյութը զետեղված է «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասում է դերասանը: Անդրադառնալով «Ավրորա» մրցանակին՝ Քլունին շեշտում է, որ իր համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ:


«Ամենից առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել «Ավրորա» մրցանակին այն տքնաջան աշխատանքի համար, որ կատարվում է և այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այս մրցանակի արժանացած դափնեկիրներին, մարդկանց, որոնց շնորհվել է այս մրցանակը: Նրանք մեզնից լավագույններն են, բացառիկ են, քանի որ իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն»,- նշում է դերասանը: Ջորջ Քլունին հույս ունի, որ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը: Դա է իր աղոթքը, իր հույսը: «Շնորհակալություն յուրաքանչյուրի ներգրավվածության համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք մեկ վայրում: Ցտեսություն»,- եզրափակում է աշխարհահռչակ դերասանը:

Դիտվել է՝ 3651

Մեկնաբանություններ