ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատ­մու­թ­յան հե­րոս­նե­րը մենք ենք, հան­դի­սա­տե­սը՝ աշ­խար­հը

Պատ­մու­թ­յան հե­րոս­նե­րը մենք ենք, հան­դի­սա­տե­սը՝ աշ­խար­հը
06.10.2020 | 00:30

Տա­րին սկս­վեց ա­ներևույթ թշ­նա­մու դեմ պայ­քա­րով։ Նոր կո­րո­նա­վի­րու­սը գրո­հեց աշ­խար­հը։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը պաշ­տո­նա­կան ձևա­կեր­պում տվեց՝ հա­մա­վա­րակ։


Ե­թե հա­վա­տանք «բիո­լո­գիա­կան ա­հա­բեկ­չու­թյուն» կոչ­ված ձևա­կերպ­մա­նը, 21-րդ դա­րում մար­դը ծն­կեց իր իսկ ստեղ­ծած չա­րի­քի դեմ։
Խա­ղա­սե­ղա­նին դր­ված էր մարդ­կա­յին կյան­քը, իսկ երբ խոս­քը մարդ­կա­յին կյան­քի մա­սին է, ար­դա­րա­ցի են թվում բո­լոր նա­խազ­գու­շա­կան մի­ցոց­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը՝ տա­նը փակ­վել, հե­ռա­վար աշ­խա­տել, հե­ռա­վո­րու­թյուն պա­հել, դի­մակ կրել և այլն։
Ա­ներևույթ թշ­նա­մու դեմ պայ­քա­րի ժա­մա­նակ մշա­կույ­թը ե­կավ օգ­նու­թյան՝ մարդ­կանց տա­նը մնա­լը տա­նե­լի դարձ­նե­լով։ Ա­վե­լի ուշ մշա­կույ­թը գտավ տար­բե­րակ­ներ ապ­րե­լու՝ բաց եր­կն­քի տակ, փակ տա­րածք­նե­րում՝ պահ­պա­նե­լով հա­մա­վա­րա­կի թե­լադ­րած կա­նոն­նե­րը։
Սեպ­տեմ­բե­րի 25-26-ին Տա­վու­շում սահ­մա­նա­պահ հա­մայ­նք­նե­րում անց­կաց­վում էր հեր­թա­կան մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձու­թյու­նը՝ Հա­յաս­տա­նի ա­վան­դա­կան եր­գի-պա­րի «Գու­թան» փա­ռա­տո­նը, ո­րին նա­խոր­դել ու հա­ջոր­դե­լու էին մշա­կու­թա­յին այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ՝ «Երևա­նյան հե­ռան­կար­ներ», Yerevan Jazz Fest , Ֆրես­կո...
Սեպ­տեմ­բե­րի 27-ին՝ վաղ ա­ռա­վո­տյան, Ար­ցա­խի ուղ­ղու­թյամբ օ­դա­յին և հր­թի­ռա­յին հար­ձակ­մամբ, սկս­վեց հայ-ադր­բե­ջա­նա­կան նոր պա­տե­րազ­մը։
Մշա­կույ­թը լռեց։ Մշա­կույ­թը դար­ձավ պա­տե­րազմ, պա­տե­րազ­մա­կան, պա­տե­րազ­մի մա­սին։
Մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­նում, կե­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռում, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը խո­սում են պա­տե­րազ­մի մա­սին, մեկ­նում են պա­տե­րազմ։


Դր­սի ան­վա­նի ար­վես­տա­գետ­նե­րը նույն­պես ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են հայտ­նում Ար­ցա­խին։
Այս օ­րե­րին Ար­ցա­խի մա­սին պատ­մող ֆիլ­մը հան­վեց Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նից։ Հա­կամ­շա­կույ­թի ա­կա­նա­տե­սը ե­ղանք, ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հեր­թա­կան ճղ­ճիմ քա­ղա­քա­կա­նու­թյան ա­կա­նա­տե­սը։
Թատ­րո­նի, կի­նո­յի մար­դիկ, նկա­րիչ­նե­րը, գրող­ներն ա­սում էին՝ կյան­քը հա­մա­վա­րա­կից հե­տո նույ­նը չի լի­նե­լու։
Հի­մա կյան­քը պա­տե­րազ­մի մի­ջով է անց­նում։ Կամ պա­տե­րազ­մը՝ կյան­քի։ Դեռ չենք հասց­րել մտա­ծել՝ ինչ­պի­սին կլի­նի կյան­քը նոր պա­տե­րազ­մից հե­տո։ Դրա­մա­տիկ այս պատ­մու­թյան հե­րոս­նե­րը մենք ենք, հան­դի­սա­տե­սը՝ աշ­խար­հը։
Հա­մա­վա­րակն էլ իր հեր­թին է նոր սրա­ցում­ներ խոս­տա­նում՝ ի հե­ճուկս «խա­ղա­ղա­սեր» ու «մար­դա­սեր» աշ­խար­հի։

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ