ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցա­խի մա­սին պատ­մող ֆիլ­մը հան­վել է մոս­կո­վ­յան կի­նո­փա­ռա­տո­նից

Արցա­խի մա­սին պատ­մող ֆիլ­մը հան­վել է մոս­կո­վ­յան կի­նո­փա­ռա­տո­նից
02.10.2020 | 01:38

Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի` Ար­ցա­խի մա­սին պատ­մող «Դրախ­տի դար­պա­սը» ֆիլ­մը հան­վել է Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի ոչ մր­ցու­թա­յին ծրագ­րից: Փոր­ձե­ցինք ման­րա­մաս­նե­րը ճշ­տել ռե­ժի­սո­րից, սա­կայն նա չցան­կա­ցավ խո­սել։ «Դրախ­տի դար­պա­սի» երևա­նյան պրե­միե­րան տե­ղի է ու­նե­ցել 2019-ին, 2020-ին նա­խա­տես­ված ցու­ցադ­րու­թյուն­նե­րը, որ տե­ղի էին ու­նե­նա­լու ԱՄՆ-ում և Եվ­րո­պա­յում, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վո­րած հե­տաձգ­վել էին: Հա­մաշ­խար­հա­յին պրե­միե­րան տե­ղի էր ու­նե­նա­լու Մոսկ­վա­յի կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում: Սա­կայն հե­ղի­նա­կա­վոր փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րը մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձու­թյա­նը ոչ մշա­կու­թա­յին դա­տավ­ճիռ տվե­ցին:


Կազ­մա­կեր­պիչ­նե­րի բնո­րոշ­մամբ՝ ֆիլ­մը դուրս են թո­ղել ծրագ­րից Մոսկ­վա­յում Ար­ցա­խի հար­ցի շուրջ հա­յե­րի ու ադր­բե­ջան­ցի­նե­րի բա­խում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Պարզ­վում է նաև, որ Ռու­սաս­տա­նում Ադր­բե­ջա­նի դես­պանն է դի­մել փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րին ֆիլ­մը ծրագ­րից հա­նե­լու պա­հան­ջով, բայց մեր­ժում է ստա­ցել: Այս մա­սին իր ֆեյս­բու­քյան է­ջում գրա­ռում էր կա­տա­րել կի­նո­գետ Զա­վեն Բո­յա­ջյա­նը, նշե­լով, որ փաս­տո­րեն, կի­նո­փա­ռա­տո­նը մեր­ժել է Ադր­բե­ջա­նի դես­պա­նին մեր­ժու­մը սե­փա­կան ա­նու­նից ձևա­կեր­պե­լու հա­մար. «Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի ֆիլմն ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կան չէ, թրի­լե­րի և սի­րա­յին դրա­մա­յի յու­րա­տե­սակ խառ­նուրդ է, ու թեև դեպ­քե­րը եր­բեմն առ եր­բեմն կա­տար­վում են Ղա­րա­բա­ղում և առ­նչ­վում հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյա­նը, բայց դա ըն­դա­մե­նը սյու­ժեի ծա­վալ­ման ֆոնն է,- ա­սում է կի­նո­գե­տը։- Բա­նը վե­րա­բե­րում է պար­զա­պես հի­վան­դա­գին զգու­շա­վո­րու­թյանն ու ծայր վախ­կո­տու­թյա­նը, ուղ­ղա­կի փոք­րո­գի պահ­ված­քին, ե­թե չխո­սենք քա­ղա­քա­կան պատ­վե­րի ու նպա­տա­կա­հար­մա­րու­թյան մա­սին: Սա է Մոս­կո­վյան կի­նո­փա­ռա­տո­նի դեմ­քը, որն ա­կա­մա­յից ի ցույց է դրել Կի­րիլ Ռազ­լո­գո­վը»: Կի­նո­գե­տը նկա­տում նաև, որ Ռազ­լո­գո­վը «Ոս­կե ծի­րա­նի» մշ­տա­կան հյու­րե­րից է:


Այն, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձում է ձա­խո­ղել մի­ջազ­գա­յին հար­թա­կում հայ­կա­կան մշա­կույ­թին, Ար­ցա­խին առ­նչ­վող ցան­կա­ցած դրսևո­րում, նո­րու­թյուն չէ: Youtube-ում դեռ երևան չե­կած ֆիլ­մե­րի մա­սին ադր­բե­ջա­նա­կան հայ­հո­յա­խոս մեկ­նա­բա­նու­թյուն­ներն էլ չեն զար­մաց­նում: Սա­կայն Հա­յաս­տա­նի դեմ չդա­դա­րող թուրք-ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կում­նե­րի հա­մա­տեքս­տում փա­ռա­տո­նի հան­կար­ծա­հաս ո­րո­շու­մը ա­կա­նի հեր­թա­կան պայ­թյուն է հի­շեց­նում:
«Դրախ­տի դար­պա­սը» նկա­րա­հան­վել է Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Լիտ­վա­յում: 8 եր­կր­նե­րի հա­մա­տեղ ար­տադ­րու­թյուն է: Դե­րա­սա­նա­կան կազ­մում նույն­պես ընդգրկված են հայ և օ­տա­րազ­գի դե­րա­սան­ներ: Ինչ­պե՞ս է ար­ձա­գան­քե­լու մի­ջազ­գա­յին կի­նո­հան­րու­թյու­նը կա­տար­վա­ծին։ Ար­դեն իսկ հն­չում են քն­նա­դա­տա­կան գնա­հա­տա­կան­ներ։ Ի՞նչ ճա­նա­պարհ է սպա­սում Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի ֆիլ­մին: Աղ­մուկն ըն­դա­մենն ա­վե­լի է սրե­լու կի­նո­սի­րող­նե­րի ու­շադ­րու­թյու­նը: Ա­վե­տի­սյանն 9 խա­ղար­կա­յին գե­ղար­վես­տա­կան և մեկ տաս­նյա­կից ա­վե­լի վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րի հե­ղի­նակ է: «Դրախ­տի դար­պա­սը» ար­ցա­խյան թե­մա­տի­կա­յով եր­րորդ լիա­մետ­րաժ կի­նոն­կարն է:


Դեռևս նա­խորդ ֆիլ­մե­րի մա­սին մեզ տված հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ ռե­ժի­սորն ա­սել էր. «Ես խա­ղա­ղու­թյուն եմ քա­րո­զում, և ե­թե հան­դի­սա­տես­նե­րը նույ­նիսկ ա­ռերևույթ ցույց չեն տա­լիս, միևնույն է, ըն­կա­լում են այդ հղու­մը։ Ար­վես­տում կարևոր է մար­դուն հու­շել, որ կա­րող է բա­րի ու լա­վը լի­նել։ Գի­տեմ, որ ար­վես­տով չենք կա­րող կան­խել պա­տե­րազ­մը, հա­կա­սու­թյուն­նե­րը լու­ծել, բայց կա­րող ենք դրա­կան դե­րա­կա­տա­րում ու­նե­նալ, թե­կուզ փոքր՝ 0,1 տո­կո­սով, բայց դա էլ դե­րա­կա­տար­ման չափ է։ Մեր նպա­տակն էլ հենց դա է, որ այդ փոքր տո­կոս­ներն ամ­բող­ջաց­նե­լով մեզ տա­րի­ներ ի վեր ան­հան­գս­տաց­նող հար­ցի լու­ծումն ու­նե­նանք՝ ձեռք բե­րենք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճա­նա­չու­մը։ Եվ ի­հար­կե, այս ա­մե­նը գի­տակ­ցե­լով, ադր­բե­ջան­ցի­նե­րը հնա­րա­վոր է նաև բա­ցա­սա­կան ար­ձա­գանք հն­չեց­նեն իմ ֆիլ­մե­րի մա­սին»։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ