ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իշխա­նու­թ­յու­նում ար­դեն բևեռ­նե­րի պայ­քար է

Իշխա­նու­թ­յու­նում ար­դեն բևեռ­նե­րի պայ­քար է
18.09.2020 | 00:41

ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րը հե­տաքր­քիր ըն­թացք են ար­ձա­նագ­րում։ Սկզ­բում Նի­կոլ Փա­շի­նյա­նը նրան սե­փա­կան «մարմ­նով» ծած­կեց՝ հայ­տա­րա­րե­լով, թե ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա է վերց­նում, հի­մա, սա­կայն, լռում է։ Ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի դժ­գո­հու­թյու­նը Հա­րու­թյու­նյա­նից սկ­սեց օր օ­րի ձնագն­դի պես մե­ծա­նալ, հան­րու­թյան շր­ջա­նում կա­ռա­վա­րու­թյու­նից հիաս­թա­փու­թյան ա­մե­նա­մեծ չա­փա­բաժ­նի օ­բյեկ­տը Հա­րու­թյու­նյանն է։ «Իմ քայ­լը» սկ­սեց այս հո­ղի վրա ա­ռա­ջին հրա­պա­րա­կա­յին ճա­քե­րը տալ, մնա­ցած­ներն էլ ի­րենց հա­զիվ են զս­պում, որ «ցու­պը» հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի ձեռ­քից չխ­լեն ու․․․

Հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին միա­ցավ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, և մի ու­շագ­րավ դր­վագ ա­ռա­վել ակ­նա­ռու դար­ձավ։ Երբ պաս­տա­ռով լու­սա­վո­րա­կան­նե­րը փոր­ձե­ցին նիս­տե­րի դահ­լիճ մտ­նել, ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյանն անվ­տան­գու­թյան աշ­խա­տակ­ցին ա­սաց, որ թույլ չտան ներս տա­նել պաս­տա­ռը, հե­տո ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ե­կավ ու գրե­թե «բա­րի երթ»-ով նրանց ներս ու­ղեկ­ցեց։ Փաս­տո­րեն ար­դեն ի­րա­վի­ճակ էր փոխ­վել, ա­վե­լին, պաս­տա­ռի հետ ան­հաշտ պայ­քար մղող փոխ­խոս­նա­կը և Փա­շի­նյա­նի միակ ու անկ­րկ­նե­լի ա­ներ­ձա­գը կարճ ժա­մա­նակ անց ան­ձամբ լու­սան­կար­վե­ցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րից «դու­խով» հրա­ժա­րա­կան պա­հան­ջող պաս­տա­ռի հետ` լայն ու լու­սա­վոր ժպի­տով։ Կար­ծես ժա­մեր ա­ռաջ Սի­մո­նյա­նը չէր խոր­հր­դա­րա­նի «վե­րա­կա­ցուի» դե­րը ստանձ­նել։

Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ հենց ԱԺ-ում իր հրա­ժա­րա­կա­նի քն­նարկ­ման օրն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ա­սու­լիս հրա­վի­րեց ու հայ­տա­րա­րեց, թե հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մեկն ինքն է, և իր հրա­ժա­րա­կանն ան­գամ չե­րա­զեն։ Սա ա­վե­լի շատ ոչ թե ընդ­դի­մու­թյա­նը, այլ հենց իշ­խա­նու­թյանն ուղղ­ված ու­ղերձ էր, ո­րով­հետև իշ­խա­նու­թյու­նում ար­շա­լույս­նե­րը շատ վա­ղուց ար­դեն խա­ղաղ չեն, Նի­կոլ Փա­շի­նյանն ընդ­դի­մու­թյան ձեռ­քով ու­զում է ա­զատ­վել իր վար­կա­նի­շի վրա մեծ քար գցող նա­խա­րա­րից։ Իսկ վեր­ջինս նրան հաս­կաց­նում է, թե այդ­քան էլ հեշտ չէ ի­րե­նից ա­զատ­վե­լը. ինչ­քան Փա­շի­նյա­նը, նույն­քան էլ ին­քը «հե­ղա­փո­խու­թյան» ի­րա­վա­տե­րե­րից են։ Ա­սել է՝ որ­քան Փա­շի­նյանն ի­րա­վունք ու­նի մնա­լու իր ա­թո­ռին, այն­քան էլ՝ Հա­րու­թյու­նյա­նը։

Այս ի­րա­վի­ճա­կը փաս­տում է, որ իշ­խա­նու­թյան ներ­սում ար­դեն բևեռ­նե­րի պայ­քար է սկս­վում, ո­րը հիմ­նա­հա­տակ քան­դե­լու է մի քա­նի «փա­յա­տե­րեր» ու­նե­ցող այս իշ­խա­նու­թյան ա­ռանց այդ էլ խար­խուլ հիմ­քե­րը։ Նրանց միջև պայ­քա­րը ա­ռա­ջի­կա­յում թե­ժա­նա­լու, և ընդ­դի­մու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, այլևս ա­նե­լու գործ չի ու­նե­նա­լու, քա­նի որ իշ­խա­նու­թյունն ին­քը ի­րեն ար­դեն խժ­ռում է։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ