ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կնե­րեք, բայց միայն Դար­վի­նի տե­սու­թ­յան հետևորդ­ներն են մտա­ծում, որ ա­մեն ինչ ինքն ի­րեն է լի­նում»

«Կնե­րեք, բայց միայն Դար­վի­նի տե­սու­թ­յան հետևորդ­ներն են մտա­ծում, որ ա­մեն ինչ ինքն ի­րեն է լի­նում»
21.07.2020 | 17:16

Հա­յաս­տա­նյան գոր­ծա­րար մի­ջա­վայ­րում առ­կա հին ու նոր խն­դիր­ներ, կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի բա­ցեր, հա­մա­վա­րա­կի ազ­դե­ցու­թյուն, մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան կարևո­րու­թյուն։ Այս թե­մա­նե­րի շուրջ է մեր զրույ­ցը բիզ­նե­սի կա­ռա­վար­ման մաս­նա­գետ ԱՐ­ՄԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ի՞նչ խն­դիր­ներ են ծա­գել հա­յաս­տա­նյան գոր­ծա­րար մի­ջա­վայ­րում։

-Նախ, փաս­տենք, որ հա­մա­վա­րա­կը բա­ցա­սա­բար է ազ­դել բո­լոր եր­կր­նե­րի գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի վրա, այն տե­սան­կյու­նից, որ զբո­սաշր­ջա­յին, ռես­տո­րա­նա­յին, հյու­րա­նո­ցա­յին և շատ այլ բիզ­նես-ծա­ռա­յու­թյուն­ներ ուղ­ղա­կի դա­դա­րեց­րին ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Դրա հետ մեկ­տեղ տու­ժե­ցին բո­լոր այն շու­կա­նե­րը, ո­րոնցից օգտ­վում էին զբո­սաշր­ջիկ­նե­րը, ինչն էլ իր հեր­թին մուլ­տիպ­լի­կա­ցիոն ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան վրա։ Այ­սինքն, տն­տե­սու­թյան մեջ հա­վե­լյալ գու­մար էր մտ­նե­լու, ո­րը չմ­տավ։ Փա­շի­նյա­նը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, որ 25 հա­զար աշ­խա­տա­տեղ փակ­վեց, ին­չը են­թադ­րում է, որ այդ մար­դիկ զրկ­վե­ցին ե­կամ­տից, սկ­սե­ցին ա­վե­լի քիչ գու­մար ծախ­սել՝ վատ­թա­րաց­նե­լով նաև մյուս բիզ­նես ծա­ռա­յու­թյուն­նե­րի վի­ճա­կը։ Եվ հա­կա­ռա­կը, ե­թե մենք ու­նե­նում ենք տն­տե­սա­կան աճ, դա իր հեր­թին բազ­մա­պատկ­ման մուլ­տիպ­լի­կա­ցիոն ար­դյունք է ու­նե­նում։ Այ­սինքն, ակն­հայտ է, որ հա­մա­վա­րա­կը շատ վատ է անդ­րա­դառ­նում ու դեռ անդ­րա­դառ­նա­լու է մեր տն­տե­սու­թյան վրա։ Բայց չեմ ու­զում շեշ­տադ­րել, թե դրա­նում մե­ղա­վոր է կա­ռա­վա­րու­թյու­նը։

-Կա­ռա­վա­րու­թյունն ա­ջակ­ցեց ան­հատ­նե­րին, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։ Դա ա՞յն էր, ինչ պետք է ար­վեր ար­տա­կարգ դրու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ պար­տա­դիր պա­րա­պուր­դի օ­րե­րին։

-Պե­տու­թյան հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը այս կամ այն ո­լոր­տը կոոր­դի­նաց­նելն է, այս պա­րա­գա­յում՝ խթա­նե­լը ո­րոշ ո­լորտ­նե­րի, որ դրանք չկոր­ծան­վեն ու շա­րու­նա­կեն ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը անհ­րա­ժեշ­տու­թյուն էր և ճիշտ քայլ, ի վեր­ջո, ա­ջակ­ցու­թյուն ստա­ցած ան­ձերն այդ գու­մա­րը բան­կում չեն պա­հում, այլ կո­մու­նալ­ներն են վճա­րում, գնում­ներ և այլ անհ­րա­ժեշտ ու ա­ռաջ­նա­յին ծախ­սեր են կա­տա­րում։ Սա օգ­նու­թյուն էր տն­տե­սու­թյանն ու բիզ­նես մի­ջա­վայ­րին։

-Ի՞նչ ու­նեինք մինչ հա­մա­վա­րա­կը, ի՞նչ էր ար­վում գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի զար­գաց­ման հա­մար և ինչ չէր ար­վում։

-Շատ լուրջ ու ծա­վա­լուն հարց է։ Ես ու­զում եմ խո­սել ոչ թե ընդ­դեմ կա­ռա­վա­րու­թյան, այլ ա­ռողջ քն­նա­դա­տու­թյան դաշ­տում։ Ա­ռա­ջի­նը՝ մենք՝ գոր­ծա­րար­ներս, սպա­սում ենք հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի։ Նա­խորդ հա­մա­կար­գը նպա­տակ ու­ներ ոչ թե զար­գաց­նել տն­տե­սու­թյու­նը, այլ ար­գե­լա­կել, խո­չըն­դո­տել, ո­րով­հետև պղ­տոր ջրում հեշտ է ձուկ բռ­նե­լը։ Ողջ ազ­գը հաս­կա­նում էր՝ մինչև կա­շառք չտաս, գործդ ա­ռաջ չի գնա։ Մեր ժո­ղո­վուրդն ըն­դվ­զեց (որ­քան էլ որ անհ­նար էր թվում), Փա­շի­նյա­նը ա­ռաջ­նոր­դեց այդ ըն­դվ­զու­մը և ըն­տր­վեց։ Հի­մա հարց՝ պա­րո՛ն Փա­շի­նյան, ին­չու՞ եք ղե­կա­վա­րվում նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ներդ­րած հա­մա­կար­գով։ Հա­մա­կարգ­ված կա­շա­ռա­կե­րու­թյուն հի­մա չկա (ի­հար­կե չենք կա­րող ա­սել, որ տեղ-տեղ ո­րոշ ան­ձեր կա­շառք չեն վերց­նում), լավ, բայց հա­մա­կար­գը պե՞տք է աշ­խա­տի։

Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մեծ սխալ­նե­րից մե­կը, իմ կար­ծի­քով հետևյալն է. մտա­ծում է` ե­թե պայ­քա­րի կո­ռուպ­ցիա­յի դեմ, տն­տե­սու­թյու­նը կզար­գա­նա։ Դա ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում, ո­րով­հետև ցան­կա­ցած բիզ­նե­սում, նաև պե­տու­թյու­նում (պե­տու­թյու­նը նույն­պես մր­ցակ­ցում է այլ պե­տու­թյու­նե­րի հետ, ին­չը նույն­պես ինչ-որ չա­փով բիզ­նես է) ցան­կա­ցած զար­գա­ցում, ա­ռա­ջըն­թաց պետք է նախ պլա­նա­վո­րել, հե­տո կա­ռա­վա­րել։ Չես կա­րող ինք­նա­հո­սի թող­նել, մտա­ծե­լով, որ ե­թե թույլ չտամ գո­ղա­նան, ինքն ի­րեն տն­տե­սու­թյու­նը կզար­գա­նա։ Կնե­րեք, բայց միայն Դար­վի­նի տե­սու­թյան հետևորդ­ներն են մտա­ծում, որ ա­մեն ինչ ինքն ի­րեն է լի­նում։ Խն­դի­րը հենց դա է. ա­ռա­ջի­նը, իմ կար­ծի­քով, չկա հաս­կա­ցո­ղու­թյուն, թե ինչ­պես պետք է զար­գաց­նել տն­տե­սու­թյու­նը, երկ­րոր­դը՝ չկա տն­տե­սու­թյան զար­գաց­ման ծրա­գիր։ Տն­տե­սու­թյու­նը կա­րող է ինչ-որ չա­փով ա­ճել, բայց մենք չենք ու­նե­նա այն ար­դյուն­քը, ո­րը ակն­կա­լում ենք։ Երբ հայ­տա­րար­վում և պլա­նա­վո­րվում է բյու­ջեի ու ՀՆԱ-ի 4, 4,5 կամ 3,7 տո­կոս աճ, դա առն­վազն ծի­ծա­ղե­լի է։

-Ո­րով­հետև դա նշա­նա­կում է աճ չու­նե­նա՞լ։

-Ա­յո, դա նա­շա­նա­կում է աճ չու­նե­նալ և ո­չինչ չա­նել։ Պատ­կե­րաց­րեք, այ­սօր մեր ստեղ­ծած հա­մազ­գա­յին ար­ժե­քը՝ հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը, կազ­մում է մո­տա­վո­րա­պես 13,6 մի­լիարդ դո­լար։ Ե­թե դա բա­ժա­նենք 3,3 մի­լիոն բնակ­չու­թյա­նը, կս­տաց­վի, որ մեկ մար­դը տա­րե­կան ստեղ­ծում է մոտ 4120 դո­լա­րի ար­ժեք։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար ա­սեմ, որ մեկ մար­դը ԱՄՆ-ում ստեղ­ծում է տա­րե­կան 50 հա­զար դո­լա­րի ար­ժեք։ Ին­չու՞, ԱՄՆ-ի բնա­կիչ­նե­րը սու­պեր­մեն­նե՞ր են, թե՞ մենք ենք տկար։ Ի­հար­կե ոչ, սա ուղ­ղա­կի կա­ռա­վար­ման խն­դիր է։ Պար­զա­պես երբ նա­խորդ­նե­րը խո­սում են, ջղայ­նա­նում եմ, ո­րով­հետև ի­րենք են հա­մա­կար­գը հասց­րել այս վի­ճա­կի, որ մար­դը չկա­րո­ղա­նա ար­տադ­րել և ստեղ­ծա­գոր­ծել։ Միան­գա­մից ար­դյունք ու­նե­նալ չենք կա­րող, դա փաստ է, բայց չորս տո­կոս աճն էլ ծի­ծա­ղե­լի է։ Ե­թե մենք հա­մա­ձայ­նենք չորս տո­կոս ա­ճին, ու­րեմն 200 տո­կո­սի հաս­նե­լու ենք 18 տա­րի հե­տո։ Կու­նե­նանք, են­թադ­րենք 8000 դո­լա­րին հա­մար­ժեք դրամ ՀՆԱ մեկ մար­դու հաշ­վար­կով։

-Բայց նշում էիք, որ հա­մա­վա­րա­կի հետևանք­նե­րը զգում ենք և դեռ զգա­լու ենք տն­տե­սու­թյան վրա։

-Ո՞նց կա­րող ենք չզ­գալ։ Դրա հա­մար տա­րան­ջա­տե­ցինք՝ ինչ է նշա­նա­կում զար­գա­ցու­մը ծրագ­րա­վո­րել և կա­ռա­վա­րել, ինչ է նշա­նա­կում՝ ուղ­ղա­կի նս­տել ու սպա­սել բախ­տին։ Ար­տա­կարգ դրու­թյու­նը հա­վի­տյան չի մնա­լու, թող տևի ևս 5 ա­միս, թող 5 ա­միս տն­տե­սա­կան աճ չու­նե­նանք, բայց ե­կեք ծրագ­րենք տն­տե­սա­կան ա­ճը, ճիշտ կադ­րեր նշա­նա­կենք, հա­մա­կար­գը փո­խենք, զար­գա­ցու­մը կա­ռա­վա­րենք, բա­րե­փո­խում­ներ ա­նենք։ Լավ կա­ռա­վա­րու­մը (մեր նա­խորդ զրույ­ցում խո­սել ենք սրա մա­սին) առ­կա ռե­սուրս­նե­րի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րումն է։ Ե­թե ԱՄՆ-ը լավ ռե­սուրս ու­նի ու կա­րո­ղա­նում է հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել մարդ­կանց, որ տա­րե­կան 50 հա­զար դո­լա­րի ար­ժեք ստեղ­ծեն, մենք մեր ռե­սուր­սի պա­րա­գա­յում ե­կեք ստեղ­ծենք 30 հա­զար դո­լա­րի ար­ժեք, 20 հա­զա­րի տար­բե­րու­թյու­նը պատ­ճա­ռա­բա­նենք մեր փոքր լի­նե­լու, թշ­նա­մի­ներ ու­նե­նա­լու, հա­մա­վա­րա­կի և այլ հան­գա­մանք­նե­րով։ Ե­թե մենք ժա­մա­նա­կին ու­նե­նա­յինք լուրջ կա­ռա­վա­րիչ­ներ, 30 տա­րում մեր եր­կի­րը տա­րա­ծաշր­ջա­նի լուրջ խա­ղա­ցող կդառ­նար։

-Հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյու­նը ա­ռաջ­նա­հերթ են­թադ­րում է կադ­րա­յին ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն։

-Ա­յո, այս հար­ցում կա­ռա­վա­րու­թյու­նը թե­րա­նում է։ Ես նա­յում եմ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին, տես­նում եմ, որ այս մար­դիկ մի­ջին ու­նա­կու­թյուն­նե­րի տեր են։ Կան կար­կա­ռուն դեմ­քեր, ու այդ­քան էլ էա­կան չէ՝ այդ ան­ձե­րը հա­մակ­րու՞մ են «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյա­նը, թե՞ ոչ։ Կա­ռա­վա­րու­թու­նը գոր­ծա­դիր մար­մին է և այս կամ այն ո­լոր­տի ղե­կա­վա­րին պետք է ընտ­րի ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, տա­լով նպա­տակ՝ զար­գաց­նե­լու տվյալ ո­լոր­տը։ Ըն­տր­ված ղե­կա­վա­րը ներ­կա­յաց­նում է ծրա­գիր, ժամ­կետ և մի­ջոց­ներ, կա­ռա­վա­րու­թյու­նը տա­լիս է հնա­րա­վո­րու­թյուն, մի­ջոց­ներ, պա­հան­ջում վերջ­նա­կան ար­դյուն­քը և այդ ա­մե­նը դարձ­նում է թա­փան­ցիկ ժո­ղովր­դի հա­մար։ Դա էլ կոչ­վում է ժո­ղովր­դա­վա­րու­թյուն։ Տվեց նպա­տակ, ժո­ղո­վուրդն ար­դեն գի­տի, են­թադ­րենք, կր­թա­կան ո­լորտն ուր է գնում և ուր է հաս­նե­լու։

-Ձեզ լսում եմ ու մտա­ծում, որ ա­մեն ինչ կա­րող է լավ լի­նել, մինչ­դեռ, մա­նա­վանդ հա­մա­վա­րա­կի ֆո­նին, սար­սա­փի մթ­նո­լորտ է ստեղծ­վել, մար­դիկ հու­սա­հատ­վում են հի­վան­դու­թյան ա­ճի ու ա­նո­րո­շու­թյան պատ­ճա­ռով։

-Մենք հո նա­պաս­տակ չե՞նք, որ վա­խե­նանք, մինչև գայ­լը մեզ հո­շո­տի։ Մենք բա­նա­կան մար­դիկ ենք, փոքր ազգ՝ լուրջ մշա­կույ­թով, գե­նո­ֆոն­դով, ժա­ռան­գու­թյամբ։ Ե­կեք մեր բա­նա­կա­նու­թյու­նը գոր­ծի դնենք ու սկ­սենք ստեղ­ծել այն, ինչ պետք է ստեղ­ծենք։

-ՈՒ՞մ եք ա­սում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի՞ն, թե՞ ժո­ղովր­դին։

-Դի­մում եմ ա­մեն մե­կիս՝ սկ­սած Նի­կոլ Փա­շի­նյա­նից վեր­ջաց­րած ինձ­նով ու Ձեզ­նով։ Ես եր­կու տա­րի ապ­րել եմ Գեր­մա­նիա­յում, գործ­նա­կան ա­ռա­ջարկ­ներ ու­նեի, աշ­խա­տում էի, բայց վե­րա­դար­ձա Հա­յաս­տան ու հի­մա փոր­ձում եմ այս­տեղ ինչ-որ բան ստեղ­ծել։ Ա­մեն մեկն իր հեր­թին պետք է փոր­ձի մեր եր­կի­րը ա­ռաջ տա­նել, մի բան ստեղ­ծել։ Ա­մեն մե­կը պետք է իր դռան դի­մա­ցը մաք­րի, ոչ թե տա­նը նս­տած սուրճ խմի ու քն­նա­դա­տի։ Ձյու­նը գա­լիս է, գեր­մա­նա­ցին դուրս է գա­լիս տան դի­մա­ցը մաք­րե­լու։ Մեզ մոտ ձյու­նը գա­լիս է, ոչ մե­կը չի ու­զում բահ վերց­նել, մա­քուր օ­դին ձյու­նը մաք­րել, որ ա­րյու­նը խա­ղա, այ­տե­րը կարմ­րեն, հա­ճույք ստա­նա դրա­նից ու գնա տուն սուրճ խմի։ Դրա փո­խա­րեն կա­սեն՝ եր­կի­րը եր­կիր չէ, փախ­չել է պետք...

-Ա­սում են նաև՝ բա­րե­փո­խում­նե­րի հա­մար ժա­մա­նակ է պետք։

-Ինձ վս­տահ­վեց մի խո­շոր ըն­կե­րու­թյան կա­ռա­վա­րում, որ­տեղ շա­տե­րը մտա­ծում էին՝ ոնց գու­մար փախց­նեն։ 2 տա­րի պետք ե­ղավ ըն­կե­րու­թյու­նը վատ կադ­րե­րից ա­զա­տե­լու, ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կարգ ներդ­նե­լու հա­մար, ո­րը կաշ­խա­տեր ան­կախ մար­դու ո­րո­շու­մից։ Դրա­նով իսկ ստեղ­ծե­ցի զար­գաց­ման հիմք։ Եր­րորդ տա­րում մենք ու­նե­ցանք կտ­րուկ աճ։ Փոքր ըն­կե­րու­թյու­նում (փոքր՝ պե­տու­թյան հա­մե­մատ) եր­կու տա­րի տևեց բա­րե­լա­վու­մը, պե­տու­թյու­նում հե՞շտ է ա­նել։ Բայց պետք է տես­նենք, որ ար­վում է, ե­թե տես­նեինք, որ բա­րե­փո­խում­ներն ըն­թաց­քի մեջ են, այս խո­սակ­ցու­թյու­նը չէր լի­նի։ Նույ­նիսկ ե­թե սկս­ված բա­րե­փո­խում­նե­րի ա­վար­տը լի­ներ հինգ տա­րի հե­տո, ու­րիշ թե­մա կքն­նար­կեինք՝ լա՞վ են ի­րա­գոր­ծում, թե՞ վատ, մի­գու­ցե կա­րե­լի էր 4 տա­րում հաս­նել ար­դյուն­քի, ոչ թե 5, կհա­մե­մա­տեինք Սին­գա­պու­րի հետ. մեզ մոտ ա­վե­լի լա՞վ է, թե՞ ա­վե­լի վատ։ Հա­մա­վա­րակ է, տն­տե­սու­թյու­նը ինչ-որ չա­փով բարդ վի­ճա­կում է, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ կյան­քը վեր­ջա­ցել է, ար­դեն խո­սե­ցինք դրա մա­սին, առ­կա ռե­սուրս­նե­րը պետք է ճիշտ կա­ռա­վա­րենք։ Մե­զա­նից հա­սա­նե­լի­քը ե­կեք ա­նենք: Թե­րի կա­ռա­վար­ման հետևան­քի մեղ­քը պետք չէ գցել հա­մա­վա­րա­կի վրա։

-Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում մե­ծա­պես տու­ժում է մշա­կույ­թը, բայց կար­ծես հենց այդ ի­րա­վի­ճա­կում ենք զգում մշա­կույ­թի կարևո­րու­թյու­նը։ Փակ­ված կի­նոս­րահ­նե­րը, հա­մեր­գաս­րահ­նե­րը, թատ­րոն­նե­րը մի տե­սակ ա­վե­լի հու­սա­հատ չե՞ն դարձ­նում մթ­նո­լոր­տը։ Ձեր տպա­վո­րու­թյու­նը։

-Ի՞նչ է մշա­կույ­թը. մար­դու ցան­կու­թյունն է` ստեղ­ծել և ստեղ­ծա­գոր­ծել: Պատ­մու­թյա­նը անդ­րա­դառ­նա­լով մենք տես­նում ենք, որ դժ­վա­րու­թյունն ու ա­ռա­վել ևս ֆի­նան­սա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը խո­չըն­դոտ չեն ե­ղել մշա­կույ­թին: Ա­յո, ինչ խոսք, ֆի­նան­սա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը զար­գաց­նում են մշա­կույ­թը, և սա նույն­պես պե­տու­թյան գոր­ծա­ռույթն է` ստեղ­ծել հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ մշա­կույ­թի զար­գաց­ման հա­մար: Փոր­ձենք վեր­լու­ծել: Նախ և ա­ռաջ, որ­պես­զի մշա­կույ­թը զար­գա­նա, այն պետք է իբրև մտա­վոր սե­փա­կա­նու­թյուն պաշտ­պան­ված լի­նի: Այս ա­ռու­մով նույն­պես հին հա­մա­կար­գը մնա­ցել է և չի բա­րե­փոխ­վել: Շատ է տպա­վոր­վել «Կար­միր, կա­պույտ, ծի­րա­նա­գույն» եր­գի հե­ղի­նա­կի ա­սա­ծը, որ իր ստեղ­ծած այդ եր­գի հա­մար ստա­ցել էր միայն 5000 դրամ, թեև ա­մե­նու­րեք այդ եր­գը լս­վում էր: Կամ՝ եր­գիչ­նե­րի ստեղ­ծած, ձայ­նագ­րած սկա­վա­ռակ­նե­րը էա­կա­նո­րեն ա­վե­լի ցածր գնե­րով վա­ճառ­վում են շու­կա­յում, և կեղ­ծա­րա­րու­թյամբ զբաղ­վող­նե­րը ոչ մի պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն են­թարկ­վում: Նույ­նը կա­րե­լի է ա­սել պարզ գրա­գո­ղու­թյան (պլա­գիա­տի), ֆեյ­քե­րի, բամ­բա­սանք­նե­րի և ցան­կա­ցած տե­սա­կի սուտ տե­ղե­կատ­վու­թյան մա­սին: Այս­պի­սով` մենք չենք խրա­խու­սում մշա­կույ­թը, քա­նի որ ստեղ­ծա­գործ մար­դու ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հիմ­նա­կա­նում պաշտ­պան­ված չէ:

-Մշա­կույ­թի զար­գա­ցու­մը դար­ձյալ լավ կա­ռա­վար­ման, մշա­կու­թյան ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյան խն­դի՞րն է։

-Ստեղ­ծա­գործ մտա­ծե­լա­կերպ պետք է կերտ­վի ման­կուց` ման­կա­պար­տեզ­նե­րում և դպ­րոց­նե­րում: Հռե­տո­րա­կան հարց եմ ցան­կա­նում հն­չեց­նել. ո՞րն է ման­կա­պար­տե­զի և դպ­րո­ցի գոր­ծա­ռույ­թը: Բարձր գնա­հա­տա­կա՞­նը։ Լավ սո­վո­րե՞­լը։ Շատ գի­տե­լիք ձեռք բե­րե՞­լը։ Մենք ակ­նա­ռու տես­նում ենք, որ «վատ» սո­վո­րած տղան կա­րող է լավ գոր­ծա­րար դառ­նալ կամ լավ ար­հես­տա­վոր, լավ մար­զիկ: Եվ հա­կա­ռա­կը, տես­նում ենք լավ կր­թու­թյուն ստա­ցած մարդ­կանց, ո­րոնք այդ­պես էլ այս կյան­քում չեն կա­րո­ղա­նում «հա­ջո­ղու­թյան» հաս­նել, գտ­նել «ի­րենց»: Մենք վեր­ջա­պես պետք է հաս­կա­նանք, որ լավ գնա­հա­տա­կա­նով չի սահ­մա­նա­փակ­վում այս աշ­խար­հը: Կար­ծում եմ՝ միջ­նա­կարգ կր­թա­կան հա­մա­կար­գի գոր­ծա­ռույ­թը պետք է լի­նի ե­րե­խա­յի ու­նա­կու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տու­մը, այդ ուղ­ղու­թյամբ զար­գա­նա­լու մո­տի­վա­ցու­մը և վերջ­նա­կան «կոչ­ման» մեջ ա­ռաջ­նոր­դու­մը: Մեր ու­սու­ցիչ­նե­րը ինչ­քա՞ն աշ­խա­տա­վարձ են ստա­նում: Ար­դյո՞ք կա­րող ենք ու­սու­ցիչ­նե­րից ինչ-որ բան պա­հան­ջել, ար­դյո՞ք մեր ու­սու­ցիչ­ներն ու­նեն հա­մա­պա­տաս­խան կար­գա­վի­ճակ։ Մշա­կույ­թի հիմ­քը այս պարզ բա­նե­րի մեջ է:

Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 13424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ