ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը»

«Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը»
10.07.2020 | 00:17

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է դպ­րո­ցա­կան ա­ռար­կա­նե­րի «մաք­րա­զեր­ծու­մը»։ Նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը «Ռազ­մա­գի­տու­թյուն» ա­ռար­կան են նաև հա­մա­րել ոչ պետ­քա­կան ու է­լի իբր միա­վո­րե­լու ան­վան տակ հա­նում են պար­տա­դիր դա­սա­ժա­մե­րի ցու­ցա­կից։ Մի եր­կիր, ո­րը պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում է, պետք է այս­պի­սի ա­ռար­կա­նե­րի հան­դեպ ա­վե­լի լուրջ մո­տե­ցում ցու­ցա­բե­րի, մե­թո­դա­կան ճիշտ քայ­լեր մշա­կի, ոչ թե այն լրիվ չե­զո­քաց­նի։ Սա ի՞նչ նպա­տա­կով է ար­վում ու ին­չի՞ կհան­գեց­նի, հար­ցե­րի պա­տաս­խա­նը փոր­ձե­ցինք ստա­նալ «Ռազ­մին­ֆո» կայ­քի հա­մա­կար­գող, ռազ­մա­կան փոր­ձա­գետ ԿԱ­ՐԵՆ ՎՐԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԻՑ։


Մեր զրու­ցա­կի­ցը նախ նկա­տեց, որ կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րում ձևա­կեր­պում­նե­րը շատ ընդ­հան­րա­կան են տր­ված ու ան­գամ հաս­կա­նա­լի չէ, ա­ռար­կան հան­վու՞մ է, թե՞ միա­վոր­վում է ֆիզ­կուլ­տու­րա­յի հետ։ «Այս ա­մե­նը նախ պետք է քն­նարկ­վեր, հաս­կա­նա­յինք, թե ինչ­պես ա­նել, որ ա­ռար­կան ա­վե­լի մեծ ար­դյու­նա­վե­տու­թյուն ու­նե­նա։ Իմ մտա­վա­խու­թյունն այն է, որ սա ար­վում է ոչ թե ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու, այլ ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մար ան­հար­մար ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րից ե­թե ոչ հա­նե­լու, ա­պա լր­ջո­րեն կր­ճա­տե­լու հա­մար»,- ա­սաց փոր­ձա­գե­տը՝ հա­վե­լե­լով, որ դեռ 2018-ի ամ­ռա­նը ԿԳՄՍ նա­խա­րա­րը հրա­ժար­վեց ֆի­նան­սա­վո­րե­լուց «Պա­տա­նի երկ­րա­պահ­նե­րի» ա­կումբ­նե­րը, ո­րոնք ևս նախ­նա­կան զի­նա­պատ­րաս­տու­թյան հա­մար էին, հայ­տա­րա­րե­լով, թե ա­վե­լի ար­դյու­նա­վետ բան են ու­զում մշա­կել, սա­կայն ո­չինչ չար­վեց։ «Ե­ղած հա­մա­կար­գը դա­դա­րեց գոր­ծել, դրա­նով զբաղ­վող մար­դիկ այս ու այն կողմ գնա­ցին, իսկ տե­ղը ո­չինչ էլ չս­տեղծ­վեց։ Ընդ­հան­րա­պես վեր­ջին եր­կու տա­րում ինչ ա­նում են, ա­նու­նը դնում են օպ­տի­մի­զա­ցիա, այ­նինչ, դա, ըստ էու­թյան, կր­ճա­տում կամ լիկ­վի­դա­ցիա է նշա­նա­կում»,- նշեց Վր­թա­նե­սյա­նը՝ հըն­թացս փաս­տե­լով, որ կր­թու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, այ­սինքն՝ մենք պի­տի սու­սու­փուս նա­յենք, թե մեր թշ­նա­մին ինչ է ա­նում, չպետք է դի­մադ­րենք, պայ­քա­րենք։ «Այս գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է ի­րա­կա­նաց­վում ու գնա­լով հա­մոզ­վում ենք, որ այն, ինչ պա­տե­րազ­մող երկ­րի հա­մար կարևոր է, ոչ միայն չի կա­տա­րե­լա­գործ­վում, այլև լիո­վին դուրս է մղ­վում, կր­ճատ­վում է»,- վս­տա­հեց­րեց ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը։


Դի­տարկ­մա­նը, թե ե­թե այս իշ­խա­նու­թյու­նը գնաց իր նա­խան­շած ճա­նա­պար­հով, ռազ­մա­կան կր­թու­թյունն էլ վե­րաց­րեց, ի՞նչ հետևանք դա կա­րող է ու­նե­նալ, Կա­րեն Վր­թա­նե­սյանն ա­սաց, որ մե­զա­նում այ­սօր էլ նա­խա­բա­նա­կա­յին տա­րի­քի տղա­նե­րը այն­քան էլ պատ­րաստ չեն ծա­ռա­յու­թյա­նը, և ե­թե այդ փոքր օ­ղակն էլ է թու­լաց­վում, էլ ա­վե­լի ան­պատ­րաստ են լի­նում, ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ խն­դիր­նե­րը, դժ­գո­հու­թյուն­ներն ա­վե­լի են մե­ծա­նում։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, զին­պատ­րաս­տու­թյու­նը միայն ա­ռան­ձին խմ­բակ­նե­րով հնա­րա­վոր չէ լու­ծել, հա­մա­լիր լու­ծում­ներ են պետք, պա­տա­նի­նե­րի շր­ջա­նում զանգ­վա­ծա­յին սպոր­տի զար­գա­ցում, ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն ռազ­մա­կան մար­զաձևե­րին։ «Միայն մեկ ա­ռար­կա­յով, պա­թո­սա­յին ճա­ռե­րով չպետք է մո­տե­նալ այս հար­ցին։ Սա բարդ աշ­խա­տանք է ու են­թադ­րում է բազ­մա­թիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի միա­վո­րում, ա­նընդ­հատ պետք է մո­տե­ցում­նե­րը կա­տա­րե­լա­գործ­վեն։ Իսկ մեզ մոտ ե­ղած քիչն էլ վե­րաց­նում են»,- եզ­րա­փա­կեց ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նե­սյա­նը։
Վեր­ջում ըն­դա­մե­նը հա­վե­լենք, որ ե­թե «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­ժա­մե­րը հա­նում ես, նշա­նա­կում է քո ժո­ղովր­դի պատ­մու­թյան կարևոր մաս դար­ձած հոգևոր կյան­քի հան­դեպ ա­նըն­դու­նե­լի պահ­վածք ես դրսևո­րում, բայց «Ռազ­մա­գի­տու­թյուն» ա­ռար­կան քո ներ­կան ու ա­պա­գան է, ո­րով­հետև ռազ­մա­կան կր­թու­թյու­նից է կախ­ված, թե դու կկա­րողա­նա՞ս պայ­քա­րել այ­սօր, որ վաղն ապ­րե­լու ի­րա­վունք վաս­տա­կես։ Այն­պես որ, այս ա­ռար­կա­յի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը դեռ պետք է կրկ­նա­պատ­կել, ոչ թե ե­ղածն էլ ոչն­չաց­նել։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ