ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ձևաչափ և պիեսի նոր ժանրատեսակ

Նոր ձևաչափ և պիեսի նոր ժանրատեսակ
01.05.2020 | 12:32

Համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի սկզբնաշրջանում վանաձորցի բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը միտք հղացավ... Նրա խոսքով՝ բեմադրական այդ ձևաչափի իրագործման մասին առաջին անգամ ծանոթացել և սկսել է մտածել էր դեռ մոսկովյան ուսումնառության շրջանում՝ ստեղծել օնլայն լայվ թատրոն, որտեղ արտիստը կխաղա ուղիղ եթերում տեսազանգի միջոցով, իսկ խաղային արտահայտչաձերը բավականին կտարբերվեն բեմական խաղից: Ապրիլի սկիզբներին Տ. Սուքիասյանը ձեռնամուխ եղավ այդ ձևաչափի իրականացմանը, որն առաջին անգամ է լինելու Հայաստանում: Այս պահին Ղազախստանում և Ռուսաստանում նույնպես իրականացնելու են նման ձևաչափ: Բեմադրիչը, կողմ լինելով թատերագիր-ռեժիսոր համագործակցության մշակույթին, իր մտահղացումն իրականացրեց Հայաստանի լավագույն դրամատուրգներից մեկի հետ, որն, ըստ նրա, ունի ժամանակն հրաշալիորեն զգալու կարողություն, ուներ նաև իր ասելիքը և կողմ էր այս փորձարարությանը: Վերնագիրը՝ «Ինձ գտնելու եկա», իսկ հեղինակը՝ գրական կեղծանվամբ՝ Լայվ Քըրոուն, որն էքսպրոմտ, բառացիորեն 2 ժամվա մեջ գրեց ժանրային փոխներթափանցումներով դոկումենտալ-սոցիալական դրամա՝ պայմանականորեն անվանելով կորոնապիես հատուկ օնլայն թատրոնի համար: Դրամատուրգը Կարինե Խոդիկյա՞նն է, թե՞ Գուրգեն Խանջյանը, Սամվել Կոսյա՞նն է, թե՞ Սամվել Խալաթյանը, Աստղիկ Սիմոյա՞նն է, թե՞ Էլֆիք Զոհրաբյանը, միայն դոկումենտալ դրամայով զբաղվող Սառա Նալբանդյանը, թե՞ Անուշ Ասլիբեկյանը, Նորայր Ադալյանը, թե՞ Ռուբեն Մարուխյանը, հայտնի կլինի ավելի ուշ:

Կորոնապիեսը կդառնա ուղիղ եթերում կենդանի ներկայացումների գրական հենք: Ի՞նչ մեծ փոփոխություններ են կատարվում մարդու մեջ, աշխարհի հետ ի՞նչ հարաբերություն ունի մարդը... և այլն: Պիեսում օգտագործվել են բազմաթիվ ասյօրեական դոկումենտալ նյութեր:
Բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը նշեց, որ հետարքրությունը հենց նրա մեջ է, որ դերակատարները գտնվելով ինքնամեկուսաման մեջ, խաղում հենց ինքնամեկուսացված կերպարներ: Օնլայն ներկայացման մեջ զբաղված են հեղինակավոր անուններ. ՀՀ ժողովրդական արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, 89-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ, շնորհալի դերասանուհի Նոնա Սաֆարյանը, իսկ դերակատարներից մեկը՝ Հրաչ Ռուշանյանը խաղում է կերպար, որը գտնվում է Ռուսաստանում և տեսազանգային ներկայացմանը դերակատարը մասնակցում է Ռուսաստանից: Ներկայացումը պետք է լինի www.tatron.online կայքում ուղիղ եթերում լայվ-սթրիմ ձևաչափով կոնկրետ ժամի և ուղիղ եթերը օնլայն կմնա մեկ ժամ:

Դիտվել է՝ 7198

Մեկնաբանություններ