ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ-2020»-ը հնարավոր է չկայանա

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ-2020»-ը հնարավոր է չկայանա
09.03.2020 | 22:31

Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) ներկայացուցիչները, այսօր՝ մարտի 9-ին, երգի համաշխարհային ստուգատեսի պատվիրակների հետ չեն հանդիպել: Այս մասին տեղեկացնում է Billboard լրատվականը:

«ԵՀՄ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանն և գնահատում կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունը «Եվրատեսիլ-2020»-ի վրա: Եթե հանկարծ իրավիճակն օրհասական լինի ու վիրուսը չնահանջի, ապա այլընտրանքային որոշումներ կընդունվեն»,- գրել է աղբյուրը:

Նշեն, որ «Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: Մասնակից երկրների թիվը 41-ն է:

Դիտվել է՝ 19727

Մեկնաբանություններ