ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ֆուկույամայի հանգուցյալ աշխարհը, Հանտինգտոնի քաղաքակրթությունների բախումը

Ֆուկույամայի հանգուցյալ աշխարհը, Հանտինգտոնի քաղաքակրթությունների բախումը
07.11.2019 | 10:29

Բեռլինի պատի անկումից 30 տարի անց ժողովրդավարական ու լիբերալ աշխարհը իր պատմության մեծագույն ճգնաժամերից մեկն է ապրում՝ գրում է Le Figaro-ն: Տեսնելով՝ ինչպես է քանդվում Բեռլինի պատն ու փլուզվում ԽՍՀՄ-ը՝ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման 1992-ին հրապարակեց «Պատմության ավարտն ու վերջին մարդը» էսսեն, որ գլոբալ նշանակություն ունեցավ: Սառը պատերազմն ավարտվել էր, երկրորդ աշխարհամարտը մնացել իբրև վատ հիշողություն, իսկ աշխարհը, Ֆուկումայի կարծիքով, գտնվում էր հումանիստական, ժողովրդավարական ու ազատական քաղաքակրթության սկզբում:

Նա գտնում էր, որ տոտալիտարիզմի լծի տակ ապրող պետությունների ազատագրումը վկայում է լիբերալ դեմոկրատիայի հաղթանակը, որ կայծակի արագությամբ տարածվելու է մոլորակում՝ տարածելով ԱՄՆ մոդելը: 4 տարի անց հայտնվեց Սեմյուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» գիրքը, որ դարձավ իր նախկին աշակերտ Ֆուկույամայի պատասխանը: Գիրքը մարգարեական էր, այդ ժամանակից լավագույն աշխարհի հույսը ջնջվեց պատմության թռիչքներով ու անկումներով՝ արաբական գարունով, ահաբեկչություններով, Սիրիայի պատերազմով, Մերձավոր Արևելքի քաոսով: Պատերազմի վերադարձը հերքեց Ֆրենսիս Ֆուկույամայի թեզերը: Նորից ուժի մեջ մտան անհետացումից հեռու մշակույթների ու ազգերի բախումները: Լիբերալ դեմոկրատիան ոչ միայն չտարածվեց, այլև թուլացավ՝ սպառնալիքի տակ հայտնվելով ավտորիտար ղեկավարների ի հայտ գալով: Այսօրվա աշխարհը՝ ներառյալ Հռոմն ու Վիեննան, Դամասկոսը, Պեկինը կամ Վաշինգտոնը, նման է նրան, որի գալուստից վախենում էր Հանտինգտոնը, աշխարհ, որտեղ բախվում ու միմյանց դեմ են անհաշտ անհատներ, Ֆրենսիս Ֆուկույաման չէր տեսել նրանց բնույթը: Սեմյուել Հանտինգտոնը գուշակել էր, որ կոմունիզմի ու սառը պատերազմի ավարտը կանխորոշում է նույնականության հավակնությունները: Հենց դրանից էր նա վախենում՝ նրանք չեն կործանվել տնտեսական աճից ու ունիվերսալիզմից, հակառակը՝ ընտրություններով իշխանության են բերել Վլադիմիր Պուտինին, Վիկտոր Օրբանին, Մատեո Սալվինիին, Դոնալդ Թրամփին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին:


Բեռլինի պատի անկումից 30 տարի անց ժողովրդավարական ու լիբերալ աշխարհը իր պատմության մեծագույն ճգնաժամերից մեկն է ապրում: Եվրոպական շատ երկրներում մարդիկ ապստամբում ու «ոչ» են ասում ներկայացուցչական դեմոկրատիաներին: Առաջնորդները, ում ամեն րոպե գնահատում են սոցիակալական ցանցերն ու հասարակությունը, դժվար է դառնում կառավարել արևմտյան ժողովրդավարությունները:

Նրանք արդեն այդքան գրավիչ, փայլուն ու արդյունավետ չեն, դառնում են ավելի պասիվ ու կաթվածահար են փոքրամասնությունների պահանջներից ու գլոբալացման հարուցած ցնցումներից: Իրենց ուսուցողական բնույթը նրանք կորցրին 2003-ին ԱՄՆ Իրաք ներխուժումից հետո, որ հիշեցնում էր՝ ժողովրդավարությունը ուժով չեն պարտադրում: 2000-ականների սկզբին ժողովրդավարությունները սկսեցին ներսից տրոհվել և ծռմռվել դրսի գրոհներից: Խորթացած ու հետպատմական աշխարհում, որ Ֆուկույամայի հերքումն է, թոշնում է ամերիկյան մոդելը: Նրա հետ մրցակցում են ավտորիտար մոդելները, որ ճնշում են որոշակի ազատություններ ու ի ցույց են դնում իրենց արհամարհանքը մարդու իրավունքների նկատմամբ, բայց առավել արդյունավետ են ու կառավարման ուղիղ ձև են: Հիմա աշխարհը հակված է հետևել չինական մոդելին, որ տնտեսական ազատությունը համադրում է քաղաքական վերահսկողության հետ:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Դառը ճշմարտություն է, իսկ ո՞րն է մեր մոդելը: Մեր տնտեսական հեղափոխությունը գոնե ունի՞ իր մոդելը, թե միակ մոդելը ներդրումներ մուրալն է ու բարձր տեխնոլոգիաների մասին բարձր ճառելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ