«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Թողարկվել է «Դրակուլա» սերիալի առաջին թրեյլերը

Թողարկվել է «Դրակուլա» սերիալի առաջին թրեյլերը
29.10.2019 | 11:58

BBC ընկերությունը թողարկել է Բրեմ Սթոքերի վեպի հիման վրա էկրանավորված «Դրակուլա» նովելի առաջին թրեյլերը: Այս մասին տեղեկացնում է Independent-ը:

Ընդամենը երեք մասից բաղկացած սերիալի գլխավոր դերում հանդես է գալիս Կլաս Բանտը: Նրանից բացի նկարահանվել են Ջոն Հեֆերնանը, Դոլի Ուելսը, Ջոնաթան Արիսն ու Ջոանա Սկալան:
Հեռուստասերիալի պերմիերան, որ BBC-ի և Netflix-ի համատեղ նախագիծն է, նախատեսված է անցկացնել մինչև տարեվերջ:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ