-
19.06.2012|
13:21
ՈՒկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ժոզե Մանուել Թեյշերային մերժել են տեսակցությունը Խարկովի հիվանդանոցում գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, ում յոթ տարվա ազատազրկման են դատապարտել Ռուսաստանի հետ գազային պայմանագրի պատճառով:
-
19.06.2012|
13:17
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջարկած լրացումները «Նախագահական ընտրությունների մասին» օրենքում, որոնք արգելք էին նախատեսում նախագահի վերընտրությանը: Սահմանադրական դատարանը նախագահ Աբդուլա Գյուլի լիազորությունների ժամկետ է սահմանել 7 տարին` վերընտրվելու իրավունքով:
-
18.06.2012|
17:56
Սիրիայում հրազենից վիրավորվել է բելգիացի լրագրող Ահմեդ Բահադուն (Ahmed Bahaddou), որն աշխատում է «Ասոշիեյթեդ պրես»-ում որպես օպերատոր: Բահադուն վիրավորվել է ուրբաթ, իսկ կիրակի տեղափոխվել է լոնդոնյան հիվանդանոց:
-
18.06.2012|
13:01
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
-
18.06.2012|
12:37
Հունաստանում հունիսի 17-ին կայացան խորհրդարանական ընտրություններ: 99 % ձայների հաշվարկի համաձայն` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը» (29,7 %) առաջ է անցել ձախ ծայրահեղական «Սիրիզայից» (27%):
-
17.06.2012|
01:43
Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների բախումները։ Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով սպանվել է ավելի քան 70 մարդ։ Բախումների ու ռազմական գործողությունների մասին հաղորդումներ ստացվում են երկրի ամբողջ տարածքից։
-
17.06.2012|
01:38
Հունաստանում այսօր անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին և կփակվեն 18.00։
-
17.06.2012|
01:33
Եգիպտոսի խոշորագույն քաղաքական շարժման՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները քննադատել են խորհրդարանը լուծարելու մասին երկրի զինվորական իշխանության որոշումը և այն անվանել անօրինական։ Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրությունը զինվորական խորհրդին նման իրավունք չի վերապահում։
-
17.06.2012|
01:17
Հունիսի 16-ին և 17-ին Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրերն են: Եգիպտացիները ընտրելու են «Մուսուլման եղբայր» Մուհամեդ Մուրսիի և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի միջև:
-
16.06.2012|
01:33
Եգիպտոսում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկությունը կտևի երկու օր։ Երկրորդ փուլ է անցել երկու թեկնածու՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։