Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

ԱՄՆ նախագահի թեկնածուներն ավարտեցին հեռուստաբանավեճերը. Օբաման առջևում է

ԱՄՆ նախագահի թեկնածուներն ավարտեցին հեռուստաբանավեճերը. Օբաման առջևում է
23.10.2012 | 13:20

Ֆլորիդայում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի երրորդ եզրափակիչ հեռուստաբանավեճը։ Քննարկվել են ամերիկյան արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Բանավեճն ընթացել է երկու թեկնածուների գրեթե հավասար վարկանիշի պայմաններում։
Հանրապետականների թեկնածու Ռոմնին Պուտինի ղեկավարած Ռուսաստանն անվանել է աշխարհաքաղաքական հակառակորդ, սակայն ոչ թիվ մեկ թշնամի։ Պատասխանելով այդ հարցի շուրջ Օբամայի քննադատություններին՝ Ռոմնին ասել է, որ ինքը Ռուսաստանին չի նայում վարդագույն ակնոցներով։
«Ձեր հայացքներն արտաքին քաղաքականության նկատմամբ վերցված են 80-ական թվականներից»,- ի պատասխան ասել է Օբաման։
Սիրիայի խնդրի շուրջ խոսելով՝ երկու թեկնածուներն էլ համաձայնել են, որ չարժե՝ ԱՄՆ-ն ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում։ Ռոմնին, սակայն, մեղադրել է Օբամային՝ Սիրիայի ընդդիմությանն ինքնակազմակերպվելու և երկրի իշխանությունների դեմ պայքարելու համար բավարար օգնություն չցուցաբերելու համար: Ռոմնին կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է զինի Սիրիայի ընդդիմադիրներին։
Բանավեճից հետո հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, Օբամայի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 48, իսկ Ռոմնիի օգտին՝ 40 տոկոսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին։

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ