-
14.06.2024|
09:17
Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնից հայտարարել է.
«ՀԱՊԿ ղեկավար երկրներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք խոսում արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այդպես շարունակ... Ես Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղի նախագահը Ալեքսանդ Լուկաշենկոն է...»:
-
14.06.2024|
08:44
Աբրահամ Գասպարյանի նկատմամբ երեկվա վայրագությունն արդարացում չունի։ Թողնես մինչև Վաշինգտոն կգոռան Հայաստանում ազատ խոսքի ու ժողովրդավարության մասին, իսկ լրագրողական համայնքի համերաշխության մասին վաղուց չեմ էլ ուզում խոսել։ Ինչպես երկիրն է պառակտված, այնպես էլ երկրի լրագրողական համայնքը։
-
14.06.2024|
07:39
Յուրաքանչյուր նորաստեղծ ու դեռևս անավարտ պատերազմի մեջ գտնվող պետականության գոյության անբեկանելի նախապայմաններից մեկն ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալն է կամ, ավելի դաժան, բայց ուղղակի արտահայտությամբ՝ ազգակենտրոն բռնապետության առկայությունը: Հայկական նորագույն շրջանի պետականությունն իր ավելի քան 30-ամյա կենսագոյության ընթացքում, ունենալով չորս ղեկավարներ, գրեթե միշտ էլ առաջնորդվել է հենց այդ սկզբունքով: Սակայն, եթե առաջին երեքի դեպքում բռնապետությունը, իր ճչացող թերություններով հանդերձ, եղել է ազգակենտրոն, ապա չորրորդի դեպքում այն ազգակործան է:
-
14.06.2024|
06:57
Ոնց տեսնում եմ` Նիկոլը հարմար է պաշտոնյաներին, ովքեր կազմում են բնակչության մոտ 8-10%-ը,
հարմար է մեծահարուստներին, ովքեր կազմում են 1%-ը, բայց նրանց հրահանգին է ենթարկվում էլի մոտ 10%-ը, ովքեր անծպտուն ենթարկվելու են էդ 1%-ին.
հարմար է ճենճոտներին, ովքեր մի 15% կան,
հարմար է ոստիկաններին` դա էլ 3%,
ու եթե անտարբերների 30%-ն էլ գումարենք, կստացվի բավականին մեծ զանգված։
-
13.06.2024|
23:01
Մեր ժողովրդի համբերության ցիստեռնը բառի ամենաուղիղ իմաստով արյունով է լցված:
-
13.06.2024|
22:44
Երկրի ղեկավարը այսօր մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք ավելի շատ նման էին ինքնաարդարացման և ինքնախոստովանական ցուցմունքի։ Օրինակ, արդարացում է այն, որ սահմանադրության փոփոխության պահանջը դրված չէ Ալիևի կողմից, այն պնդումը, որ ԼՂ ժողովուրդը նախկին իշխանություններին պետք է եղել իրենց իշխանությունը պահելու համար, այն, որ նա ասում է` իբր ցանկություն չունի հանդիպել Սրբազանի հետ, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ նա վախեցած է։
-
13.06.2024|
21:30
ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը, մեղմ ասած, մտահոգիչ է:
Միացյալ Նահանգները, իրավապահներին զսպվածության կոչ անելու փոխարեն, խրախուսում է, իսկ ցուցարարներին հորդորում չխախտել խաղաղ հավաքների սկզբունքը...
-
13.06.2024|
20:38
Երեկ նռնակներ նետող ոստիկանական համազգեստով հանցագործները դա անում էին հնարավորինս շատ հայ մարդկանց՝ խաղաղ ցուցարարների> վիրավորելու համար:
-
13.06.2024|
19:43
Այսօր մտերիմներիցս մեկն ինձ հուշում էր ներկայացնել Նիկոլի նախկին ու ներկա խոսքերի հակասությունները։ Պատասխանեցի, որ հիմա դրա իմաստը չկա...
-
13.06.2024|
19:37
Մարտի 1-ը, հասկացեք վերջպես, մի ընդհանրություն չի:
Բաղկացած է երկու մասից:
իոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am