07.02.2014|
01:12
Մարդու տարրական, ըստ էության, հուզական-հոգեբանական վիճակը՝ «երազանքը», մեկընդմիշտ հասարակական, գաղափարախոսական, անգամ քաղաքական տերմին է դառնում։ Բացի այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են, օրինակ, «ազատության երազանքը», «պայծառ ապագայի երազանքը», հանդիպում են նաև այդ «նվիրական ցանկության» ավելի գիտահակ (դոկտրինային) տարատեսակներ։ Ժամանակին ԽՍՀՄ-ը հանդգնեց հռչակել «մարդկության երազանք» հասկացությունը, բայց, ըստ երևույթին, կոմունիստների մեջ պակասում էր համոզմունքների անսասանությունը, և անհրաժեշտ պահին ոչ ոք թիկունք չկանգնեց սոցիալիստական ընտրության երազանքին։