09.05.2014|
01:17
Մեկ դերասանի թատրոն՝ ներկայացում երեք մասից, սպասեք շարունակությանը: Եթե հակիրճ, այսքանով կարելի է ավարտել քաղաքական շաբաթվա անցուդարձը: Բայց պատկերն ամբողջացնելու համար պետք է հավելել, որ բեմից աննկատ հեռացել են մյուս դերակատարները, որ պարբերաբար իրենց հռչակում էին պիեսի հեղինակ, ռեժիսոր, բեմանկարիչ, երաժշտության հեղինակ, բայց հիմնականում մնում էին հանդիսատես: