16.05.2014|
01:00
Ի՞նչ է հիշելու Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկաս այցից: Իչերիշահարի պեղումների ժամանակ գտնված «բազմադարյան մշակույթի» նմուշնե՞րը Բաքվում ու հիմնադրվող ֆրանսիական լիցե՞յը, խելահեղ անձրև՞ը Երևանում, որ խանգարեց զբոսանքը, Կարֆուրի հիմնարկեքն ու Միսաք Մանուշյանի անվան պուրա՞կը, գիշերային Թբիլիսին ու Սաակաշվիլու կառուցած Կուրի երկու ափերը միացնող կամո՞ւրջը, որ վրացիներն անվանել են Նապոլեոնի գլխարկ: