14.10.2014|
00:42
Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, սա այլևս փաստ է, հետագա քննարկումները այս ելակետից պետք է սկսել, բայց մի վերջին անդրադարձ նախօրյակին. ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՈՒրալ-Պովոլժիեի շրջանների ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը eurasiancenter.ru կայքում ցավ ի սիրտ գրում է, որ Հայաստանը ենթարկվում է Արևմուտքի ճնշմանը՝ առավելագույնս օգտագործվում է Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ-ի հետ, ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ, տնտեսության բարդ վիճակը: