31.10.2014|
00:46
Հոկտեմբերի 27-ի փարիզյան հանդիպումը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն անվանել է «բեկումնային, որով ևս մեկ քայլ առաջ արվեց» ու տեղնուտեղը ճշտել է՝ «Իհարկե, չենք կարող ասել, թե խնդիրը վերջնականապես լուծված է», բայց՝ ԼՂՀ խնդրի վերջնական լուծման համար համապատասխան մեխանիզմներ են մշակվել: Հայաստանը բոլոր հարցերն առաջ է քաշել, որը ողջունել են եռանախագահող երկրները: