«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հին քաղաքական ավանդույթ

Հին քաղաքական ավանդույթ
13.07.2024 | 15:57

Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի ցեղասպանությունն ընդունել:

Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ը «մի գրպանից հանում է» ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով պահանջում է հայերի վերադարձը Արցախ, նույն օրը «մյուս գրպանից հանում է» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, ով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարի հետ քննարկում է ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, իսկ դրանից առաջ ԱՄՆ-ի պետդեպի տեղակալը Բաքվում գովում էր Ադրբեջանին, որ իր «համարձակ» քայլերով Հարավային Կովկասին խաղաղություն է բերում:

Եվ լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու նման հայտարարությունների հետ հույսեր են փայփայում:

Այնպես չէ, որ միայն ԱՄՆ-ն է իրեն այդպես պահում, դա հին քաղաքական ավանդույթ է, ով կարողանում է, անում է, ուղղակի ԱՄՆ-ի մոտ շատ «համոզիչ» ու դեմոկրատական ձևով է ստացվում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3557

Մեկնաբանություններ