Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՈՒկրաինան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ջախջախիչ պատասխան կստանան, ինչը կհանգեցնի հակամարտության մեջ դաշինքի ներգրավմանը. Մեդվեդև

ՈՒկրաինան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ջախջախիչ պատասխան կստանան, ինչը կհանգեցնի հակամարտության մեջ դաշինքի ներգրավմանը. Մեդվեդև
01.06.2024 | 18:59

Աշխարհը բառացիորեն կանգնած է միջուկային սպառազինության օգտագործմամբ մոլորակը մոխրացնող Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և, ցավոք, սա չափազանցություն չէ՝ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար: Այն, ինչ կներկայացնենք ստորև, հիմնված է բացառապես համապատասխան հղումներով բերվող փաստերի և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա:

ՈՒկրաինան և նրա դաշնակիցները ջախջախիչ ուժի պատասխան կստանան Ռուսաստանի տարածքում հեռահար արևմտյան զենքի հնարավոր կիրառմանը, ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի ներգրավմանը հակամարտության մեջ: Երեկ այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Անվտանգության խորհրդի փոխնախագահը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է այն հաղորդագրությունները, որ արևմտյան երկրները «հավանություն են տվել» Ռուսաստանի տարածքում իրենց մեծ հեռահարության զենքի կիրառմանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը՝ «լինի դա իրենց մեծ հեռահարության թևավոր հրթիռների կառավարումը, թե ՈՒկրաինա զորակազմ ուղարկելը», հակամարտության լուրջ սրացում է:

«Նախկին ՈՒկրաինան և ՆԱՏՕ- ի երկրներից նրա դաշնակիցներն այնպիսի կործանարար ուժի պատասխան կստանան, որ դաշինքն ինքը պարզապես չի կարողանա զերծ մնալ հակամարտության մեջ ներգրավվելուց»,- ընդգծել է Մեդվեդևը:

Հիմա տեսնենք, թե ինչ է նախորդել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի վերոնշյալ հայտարարությանը:

«Российская газета»–ի տեղեկացմամբ , Կիևը Լոնդոնի թույլտվությամբ և բրիտանական «Storm Shadow» թևավոր հրթիռներով արդեն հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե Հատուկ ռազմական գործողության գոտում և Ղրիմում (Արևմուտքը մինչ օրս այն նույնպես համարում է ուկրաինական) գտնվող օբյեկտների մասին է, որոնք վաղուց արևմտյան զենքով խոցման թիրախ են, այլ ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքում ու նույնիսկ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման:

ՈՒկրաինայի ԶՈՒ- ի կողմից ավելի վաղ կիրառվող «Storm Shadow» հրթիռներն ապրիլի վերջին վերստին մտել են ՈՒկրաինային բրիտանական ռազմական օգնության հերթական փաթեթի մեջ, դրանց թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 200 կիլոմետր։

Մայիսի 2-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ ՈՒկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածներ հասցնել ՌԴ տարածքին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հետագայում կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին ու նրան վճռական բողոք հայտնել Քեմերոնի հայտարարությունների կապակցությամբ, ինչպես նաև նախազգուշացրել, որ բրիտանական զենքով ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է պատասխանել Մեծ Բրիտանիայի ռազմական օբյեկտներին հարվածներով, ինչպես ՈԻկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ավելի ուշ Լոնդոնը կրկին հաստատել է հարվածների թույլտվության առկայությունը պաշտպանության նախարար Գրանտ Շափսի խոսքերով:

Լեհաստանը նույնպես թույլատրել է Կիևին իր կողմից մատակարարվող զենքով հարվածել ռուսական թիրախներին ոչ միայն Ղրիմում և հատուկ ռազմական գործողության գոտում, այլև ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքում:

«Газета.Ру»–ի փոխանցմամբ , մայիսի 29-ին «Лига. Новости»-ին գրել է, որ Կիևի տասն արևմտյան դաշնակիցներ պատրաստ են ՈՒկրաինայի զինված ուժերին թույլ տալ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին իրենցից ստացված զենքով: Հաղորդվում էր, որ իրենց արկերը թույլ են տվել օգտագործել Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան: Որպես հաստատում բերված են այդ երկրների իշխանության տարբեր մակարդակների ներկայացուցիչների անուղղակի հայտարարությունները, որոնք արվել են մեկ ամսվա ընթացքում։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Կիևին ՌԴ տարածքում այն ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու թույլտվության օգտին, որտեղից հարվածներ են հասցվում ՈՒկրաինային:

Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը, «Коммерсантъ»ի փոխանցմամբ, օրերս հայտարարել է, որ ՈՒկրաինան կկարողանա օգտվել Դանիայից ստացվելիք Ֆ-16 կործանիչներից՝ Ռուսաստանի ներսում ռազմական թիրախներին հարվածելու համար: Դանիան 2023 թ. խոստացել է ՈՒկրաինային մատակարարել 19 հատ Ֆ-16 կործանիչ։ 2024 թ. մայիսի 14-ին երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ կործանիչներն ՈՒկրաինային կհանձնվեն մեկ ամսվա ընթացքում։

Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը հանել է ՈՒկրաինական բանակին փոխանցված զենքի օգտագործման սահմանափակումները։ Այժմ ՈՒկրաինայի ԶՈՒ- ն կարող է գերմանական զենքն օգտագործել ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գնալով մոտենում է նրան, որ թույլ տա Կիևին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, Սպիտակ տանը դիրքորոշման վերանայումն անխուսափելի են համարում. այս մասին երեկ, «РИА Новост»– ի փոխանցմամբ , հայտնել է ամերիկյան «The New York Times» («Նյու Յորք Թայմս») թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Նախագահ Բայդենը մոտենում է նրան, ինչը կարող է դառնալ ՈՒկրաինայի պատերազմում նրա ամենակարևոր որոշումներից մեկը՝ Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքով հարվածելու արգելքի վերացմանը»,- նշված է հրապարակման մեջ:

Ինչպես նշել են աղբյուրները, Բայդենի խորհրդականները «հավատում են, որ դիրքորոշման փոփոխությունն անխուսափելի է»՝ չնայած անհանգստությանը, որ հակամարտությունը կարող է վերաճել «միջուկային հակառակորդի հետ անմիջական դիմակայության»: Պարբերականի զրուցակիցների խոսքով ՝ Սպիտակ տունն արդեն սկսել է գործող քաղաքականության ֆորմալ և արագացված վերագնահատումը՝ հաշվի առնելով առկա ռիսկերը:

«Նրա (ԱՄՆ- ի նախագահի.- Ա. Հ.) ազգային անվտանգության օգնականներն իրականացնում են այն, ինչ նրանք անվանել են «շատ աշխույժ գործընթաց»՝ նախագահին պաշտոնական առաջարկություն տալու համար՝ իմանալով, որ պատերազմում իմպուլսը տեղափոխվում է դեպի Ռուսաստան», – նշված է հոդվածում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, եվրոպացիները տեսնում են, որ իրավիճակը սրընթաց փոխվում է և ՈՒկրաինայի համար հղի է լիակատար փլուզմամբ, ուստի նրանք գիտակցաբար սրում են լարվածությունը: Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը խոսելով Արևմտյան զենքով ՌԴ-ին հարվածելու հնարավորության մասին, նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես Եվրոպայում, պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում, այսպիսով ակնարկելով, որ նրանք խաղում են կրակի հետ:

ТАССի տեղեկացմամբ , «Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին հակամարտկոցային պայքարի շրջանակում»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ՈՒկրաինային թույլ է տվել իր տրամադրած զենքով հարվածել ՌԴ սահմանամերձ շրջաններին. այս մասին, «Lenta.Ru»ի փոխանցմամբ, բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը: Ինչպես տեղեկացրել է Նիկիֆորովը, ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել ռուսական զորքերին հարվածելու համար HIMARS հրթիռային համակարգերի օգտագործմանը:

«Դա էապես կբարձրացնի Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու մեր կարողությունը»,- ասել է Զելենսկու մամուլի քարտուղարը:

ԱՄՆ կառավարությունը, «Коммерсантъ»ի փոխանցմամբ , թույլ է տվել ՈՒկրաինային մատակարարվող զենքի մի մասն օգտագործել Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար: Ինչպես հայտնել են «The Wall Street Journa»- ի աղբյուրները, արգելքը հանվել է HIMARS արձակման կայանքներից և GMLRS համազարկային կրակի հրթիռային համակարգերից, որի կողմից արձակվող հրթիռները կառավարվող են

Ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ ԱՄՆ-ի կողմից ՈՒկրաինային մատակարարված զենքի կիրառմամբ ՌԴ տարածքի վրա առաջին հարձակումները կարող են սկսվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում: Այս մասին, «Газета.Ру»– ի փոխանցմամբ , հայտնել է «The New York Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը նշել է, որ թույլ տալով ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հատել է կարմիր գիծը, որն ինքն է գծել»: Անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան թերթի հետ զրույցում նշել է, որ հետագայում սահմանափակումները կարող են ավելի թուլանալ:

«Սա նոր իրականություն է և, հնարավոր է, նոր դարաշրջան ուկրաինական հակամարտությունում»,- նշել է նա:

Մայիսի 31-ին Ղրիմից Պետդումայի պատգամավոր, անվտանգության կոմիտեի անդամ Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ջո Բայդենը Ռուսաստանի դեմ բացահայտ դիվերսիոն գործողություններ է սկսել՝ այդպիսով աշխարհին մղելով «Երրորդ համաշխարհային պատերազմի»:

Նույն օրը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան մտել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման միջանկյալ փուլ, քանի որ ավելի և ավելի է ներքաշվում ՈՒկրաինայի հակամարտության մեջ: Ավելի վաղ ամերիկացի սենատորը ՌԴ-ին հարվածելու արգելքի վերացումից հետո Բայդենին խելագար էր անվանել:

«Մեզ հայտնի է, որ, ընդհանուր առմամբ, ամերիկյան արտադրության զենքով արդեն իսկ իրականացվում են ռուսական տարածքին հարվածներ հասցնելու փորձեր։ Մեզ դա բավական է, և դա ավելի քան պերճախոս կերպով վկայում է այդ հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության աստիճանի մասին»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ, «Коммерсантъ»–ի տեղեկացմամբ , ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ