«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին

Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին
16.04.2024 | 15:06

Եթե սկսվեց Իսրայել-Իրան պատերազմը. այն կդառնա տարածաշրջանային

Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հետ կապված զարգացումներին. գլխավոր հարցը՝ կհարվածի՞, արդյոք, Իսրայելն Իրանին, ինչն անկասկած կհանգեցնի Իրանի նոր և ավելի հզոր պատասխան հարվածի և, որպես այս ամենի շարունակություն, Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի, ավելին՝ տարածաշրջանային մեծ պատերազմի:

Իսրայելի սիոնիստական վարչակարգի սադրանքին և ապրիլի 12-ի դրությամբ հաջորդած հիմնական իրադարձությունների մի մասին արդեն անդրադարձել ենք «Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը» և «Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը. 2» հրապարակումներով: Ինչ կատարվեց դրանից հետո:

Իրանը, ի պատասխան Իսրայելի կողմից ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ավերման, իրանցի բարձրաստիճան զինվորականների սպանության և իր նկատմամբ Իսրայելի սիոնիստական վարչակարգի այլ հանցագործությունների, ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը. ըստ Իսրայելական բանակի (ՑԱՀԱԼ) պաշտոնական տվյալների, շուրջ 170 ԱԹՍ- ի, ավելի քան 30 թևավոր հրթիռի և ավելի քան 120 բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարձակվել է Իսրայելի վրա: Այլ աղբյուրների համաձայն՝ 185 ԱԹՍ, 36 թևավոր հրթիռ և «երկիր-երկիր» դասի 110 բալիստիկ հրթիռ: Հարձակման 3 ալիք է եղել, որոնք, ընդհանուր առմամբ, տևել են մոտ 5 ժամ:

Իրանը հարվածային ԱԹՍ-ներով հարձակվել է նաև Պաղեստինում իսրայելական օբյեկտների վրա: Իսրայելի, ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի հակաօդային ու հակահրթիռային միջոցները և կործանիչ ավիացիան կարողացել են խոցել իրանական ԱԹՍ- ների և հրթիռների հիմնական մասը, բայց ոչ բոլորը: Բացի Իրանից ԱԹՍ- ների և հրթիռների վերոնշյալ արձակումներից, Իսրայելի ուղղությամբ դրանք արձակվել են նաև Իրաքից, Եմենից և Սիրիայից: Լիբանանից «Հըզբոլահ»-ի ջոկատների կողմից արձակվել է մինչև 55 հրթիռ։

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ТАСС- ի փոխանցմամբ, X-ում (նախկինում՝ Twitter) ավելի վաղ գրել էր, որ «չար վարչակարգը կպատժվի», Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն նշել էր, որ Թեհրանի հարվածները ինքնապաշտպանություն կլինեն, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դրանք անվանել էր Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների» պատասխան:

Իրանի Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ղեկավար և ԻՀՊԿ նախկին հրամանատար, գեներալ Մոհսեն Ռեզային Իսրայելին նախազգուշացրել է չշարունակել էսկալացիան և սպառնացել, որ պատասխանը «կհանգեցնի հրեական պետության գոյության ավարտին»: ԻՀՊԿ գործող հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հետագա «ցանկացած ագրեսիային»: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը տեղի ունեցողն անվանել Է Թեհրանի և Թել Ավիվի հակամարտություն և Վաշինգտոնին կոչ է արել «հեռու մնալ»:

Պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանին սպառնացել է «վճռական պատասխան» տալ նրանց, ովքեր Իսրայելին կտրամադրեն իրենց տարածքը կամ օդային տարածքը Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար, ինչը, ըստ «Fars» գործակալության, կարող է վերաբերել Հորդանանին:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ Իսրայելին հասցված հարվածը սահմանափակ բնույթ է կրել: Նա նշել է, որ Թեհրանը չի հարձակվել քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ- ի բազաներին, եթե Վաշինգտոնն օգնի Իսրայելին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ հարձակումը պետության ինքնապաշտպանության իրավունքն է:

Իրանի հարվածներից քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ հրեական պետությունը պատրաստ է «իրադարձությունների ցանկացած զարգացման», ինչպես նաև «սառնասրտորեն և վճռականորեն կհարվածի նրան, ով կհարվածի իրեն»: «The Sun» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է ր, որ ՑԱՀԱԼ-ի թիրախը կարող են դառնալ Իրանի միջուկային օբյեկտները: Իրանի հարվածներից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ հարձակումը դարձել է պատերազմի հայտարարում: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները «Ynet»- ին ասել են, որ Իրանի հարվածին «զգալի և հզոր պատասխան կլինի»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ հակամարտության սրումը կարող է հանգեցնել նոր և սուր մերձավորարևելյան ճգնաժամի: Նոր էսկալացիայի առնչությամբ անհանգստություն են արտահայտել նաև Չինաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ները։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին հստակեցրել է, որ Թեհրանն ավարտել է Իսրայելի դեմ «ճշմարիտ խոստում» գործողությունը, սակայն զգուշացրել է, որ կշարունակի գործել Թել Ավիվի կողմից էսկալացիայի դեպքում:

ТАСС- ի փոխանցմամբ, «The Wall Street Journal» թերթը երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Իսրայելն առաջիկայում կարող է գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի ռազմական օբյեկտներին Իրանի հարվածների: Պարբերականը չի նշել որոշակի օրը, թե Իսրայելը երբ կպատասխանի հարձակմանը։ Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իսրայելի որևէ նման հարձակողական գործողության:

«The New York Times (NYT) թերթը նշել է, որ Իսրայելի ռազմական կաբինետի ապրիլի 14-ի նիստից հետո քննարկումների ընթացքին ծանոթ պաշտոնյան հաստատել է, որ հրեական պետությունն անկասկած կարձագանքի Իրանի հարձակմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NYT-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Իսրայելն իր պատասխանը կհամակարգի դաշնակիցների հետ, սակայն պարբերականը չի հստակեցրել, թե որոշակի որ դաշնակիցնեևրի։

«Մենք իրանական սպառնալիքի դեմ տարածաշրջանային կոալիցիա կստեղծենք և նրանցից (Թեհրանից) գին կվերցնենք մեզ համար հարմար ժամանակ և հարմար ձևով»,- «РИАНовости»– ի տեղեկացմամբ , երեկ հայտարարել է Իսրայելի ռազմական գործողությունների նեղ կաբինետում առանց պորտֆելի նախարար Բենի Գանցը:

Նախարարն ընդգծել է, որ «միջադեպը սպառված չէ» և հավելել, որ տարածաշրջանային համագործակցության և զսպման առկա համակարգը անհրաժեշտ է ամրապնդել «հենց հիմա»:

Իսրայելը կարող է կողմնորոշվել Իրանի հարձակմանը պատասխան միջոցների որոշակի տեսակի ընտրության հարցում արդեն ապրիլի 15-ին կամ առաջիկա օրերին. այս մասին, «Известия»- ի փոխանցմամբ, երեկ հայտնել է «ABC News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Իսրայելցի զինվորականներն Իսրայելի կառավարությանը ներկայացրել են Իրանի հարվածին պատասխանելու ընտրանքների լայն տիրույթ»,- Թել Ավիվում լրագրողներին հայտնել է ՑԱՀԱԼ- ի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Փիթեր Լերները: Նա հստակեցրել է, որ Իրանի հարձակմանն Իսրայելի պատասխան միջոցների ընտրանքների շարքում կա նաև պատասխան հարված չհասցնելը:

Իսրայելը, ի պատասխան հարձակման, կարող է փորձել խաթարել Իրանի տնտեսությունը. այս մասին, «Lenta.Ru»- ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: Իրանի առաջնորդի խոսքով՝ երկիրը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։ Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանը ժամանակին միջոցներ կձեռնարկի տնտեսության կայունությանն աջակցելու համար: Իսրայելին հասցված հարվածն Իրանի նախագահն անվանել է «հզոր, պատմական և հաղթական գործողություն»: Նա հավելել է, որ այս պահին հանրապետությունը գտնվում է սեփական հզորության գագաթնակետին։

(շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Հ.Գ. Տեսանյութեր՝

Դիտվել է՝ 7612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ