Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ի՞նչ է անելու թաթար-ազերին դրախտում

Ի՞նչ է անելու թաթար-ազերին դրախտում
19.01.2024 | 20:08

Արցախ, Սյունիք, Վայոց Ձոր...

Մինչ մենք դրախտը փնտրում էինք Աստվածաշնչում ու այլ մատյաններում, թաթար-ազերին այն գտավ մեր հայրենիքում: Գտավ, դեսանտ իջեցրեց այնտեղ, ներսից դրախտի դռները բացեց ու սկսեց տեղավորվել:

Այս նամակը Վաղարշակ Նորենցը գրել է իր ընկերոջը՝ Սողոմոն Տարոնցուն: Գրել է 1958 թվականին, երբ բազմազգ երկրում եռում էր ժողովուրդների «բարեկամությունը,» ու որևէ մեկը չէր համարձակվի հրապարակավ ասել, որ ազերին մեզ բարեկամ չէ, մեր հոգեառն է, մեր հայրենիքն ապականողը: Իսկ քոչվորն արդեն Ջերմուկի մատույցներում է...

«Ջերմուկ, 22 հուլիսի, 1958 թ.

Սիրելի Սողոմոն.

Ինչպես գիտես՝ մի շաբաթից ավելի է, որ Ջերմուկում եմ, բայց չգիտես, թե ինչ բան է այդ Ջերմուկը... Դա բնության մի հրաշալիք է, գեղեցկությունների բնակավայր, վայրի կուսությունների հրապույրով լի անվերջանալի անկյուններ: Դա այն անկյուններից է, որ մարմնացնում է հայրենիքի գաղափարը և դարձնում է այն անփոխարինելի սրբություն և սիրելի, անհունորեն սիրելի: Աստված իմ, այս լեռնաշարքերը՝ ծածկված անտառների զմրուխտով և ծաղկագորգերով՝ գլխներին ձյունե ճերմակ քոլոզը: Այս անդնդախոր գետակն իր երակներով, որ սողում է ահավոր ժայռերի միջով, այս ժայռերը, որ սրբատաշ պատերի նման բարձրանում են գետակի երկու կողմերով և ունեն անմատչելի «շպաքներ» և ուսերի վրա կրում են ծաղիկների ու կանաչի անզուգական թիկնոցը: Ամեն քայլափոխին ոտքերիդ տակից վազող այս ճերմակ առվակները, որ սկիզբ են առնում՝ ա՛յ, մեկն այն ժայռի ճեղքվածքից, մյուսը այն մեկուսացած պուրակից, երրորդը՝ անտառի խորքից... այս երկինքը, որ այնքան արագ է ծածկվում ամպերով և նույնքան էլ արագ բացվում և անուշ ժպտում: Ամպերի այս որոտը, որ ոչ մի տեղ այսքան մեծադղորդ և սարսեցուցիչ չէ: Այս բոլորը մի՞թե Սասունում չէ... Ոչ, ավաղ այս ձորերը լցված չեն դարավոր ընկուզենիներով, կաղնի ծառերից կախված չեն վայրի խաղողի կանթեղները և ոչ էլ ապառաժները ծածկված են թզի թուփերով... Այդ չկա: Սակայն թող հավետ օրհնյալ լինի այս լեռնաշխարհը, որ այնուամենայնիվ ինձ տալիս է Սասունում լինելու պատրանքը...

Այս աննման բուժավայրը եթե լիներ մեր Միության մի այլ անկյունում, մի այլ հանրապետությունում, ես համոզված եմ, որ վերածված կլիներ համաշխարհային հռչակ վայելող դրախտավայրի... Բայց մենք... Մի կողմից անզուգական բնության գեղեցկություն, մյուս կողմից փնթիություն, կեղտոտություն և ահավոր աղբ: Մի կողմից առողջարանի հիանալի շենքը՝ կառուցված մեր ճարտարապետության ոճով, վաննաներ՝ հիվանդների բուժման համար անհրաժեշտ հարմարություններով, և հենց դրանց մոտ, մյուս կողմից, «հրաշագործ» գյոլեր, որոնց մեջ օրը ցերեկով, աչքիդ առաջ, իրենց ախտերն են բուժում մոտակա սարերից խումբ-խումբ իջնող ադրբեջանական քոչվորները և այդտեղ էլ թողնում են իրենց զարհուրելի արտադրանքը...»:

ԳԱԹ, Տարոնցի Սողոմոն 214, թ. 9,10, ինքնագիր-բնագիր

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6439

Մեկնաբանություններ