«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-38

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-38
14.12.2023 | 12:05

«Մենք ավելի մոտ ենք միջուկային աղետին, քան երբևէ». Նազարբաև

(սկիզբը` այստեղ)

Նազարբաևը նախազգուշացրել է, որ միջուկային աղետը մոտ է:

«Մենք ավելի մոտ ենք միջուկային աղետին, քան երբևէ,- երեկ, РБК- ի փոխանցմամբ , «Աստանա ակումբի» քննարկման հարթակում հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:-Նման հետընթացն ինձ հատկապես հուզում է, քանի որ մեր երկիրը մեծ ներդրում է ունեցել միջուկային զինաթափման գործում։ Առանց քաղաքական կամքի, գլոբալ մակարդակում այս ոլորտում շոշափելի առաջընթացի հասնելը գրեթե անհնար է»:

Նրա կարծիքով, երկխոսությանն այլընտրանք չկա, «եթե ցանկանում ենք խուսափել գլոբալ հակամարտությունից»:

Ինչպես հայտարարել է Նազարբաևը, միջազգային հարաբերություններում ուժային դիմակայության աճը, պատժամիջոցների ֆոնին համաշխարհային տնտեսությունում «բազմաճգնաժամը», կլիմայի փոփոխությունը և միջուկային սպառնալիքի նվազեցման ուղղությամբ համագործակցության թուլացումը հանգեցրել են նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը:

Ռուսաստանը 2023 թ. փետրվարին դադարեցրել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դա անհրաժեշտ է համարել այն պայմաններում, երբ Մոսկվային թույլ չեն տալիս ստուգել ամերիկյան օբյեկտները, իսկ ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում ուղղակիորեն խոսում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակի մասին: Վաշինգտոնը պայմանագրից դուրս գալը սխալ քայլ է անվանել։

Նոյեմբերին Ռուսաստանը հետ է կանչել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումը։ Ինչպես քանիցս պարզաբանել է Մոսկվան, տվյալ որոշումը չի նշանակում նման փորձարկումներ անցկացնելու պլաններ ունենալ, ՌԴ-ն պարզապես հավասարեցրել է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը չի վավերացրել համաձայնագիրը:

Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կարել Ռժեկան երեկ չի բացառել Ռուսաստանի հետ արևմտյան երկրների պատերազմի հավանականությունը:

«Ռուսաստանի հետ պատերազմն աներևակայելի բան չէ, թեև այժմ մենք կարծում ենք, որ այն քիչ հավանական է»,- РБК- իփոխանցմամբ , հայտարարել է նա Պրահայում ընթացող «Պատրա՞ստ ենք մարտի» խորհրդաժողովում:

Ռժեկայի խոսքով, որը մեջբերել է CTK լրատվական գործակալությունը, հակամարտությունը կարող է ծագել լարվածության սրման ֆոնին, թեև դրա ուժեղացում ոչ ոք չի էլ ցանկանում։ Նա կոչ է արել պատերազմից խուսափելու համար վախեցնել Ռուսաստանին:

«Ռուսաստանը պատրաստվում է էլ ավելի ինտենսիվ և երկարատև պատերազմի»,- հայտարարել է նա:

Չեխիայի գլխավոր շտաբի ղեկավարի կարծիքով, համաձայնագրի միջոցով հակամարտությունից խուսափել հնարավոր չէ, կաշխատի միայն զսպումը, Ռուսաստանի և Չեխիայի միջև զինված դիմակայությունից կարելի է խուսափել միայն ահաբեկելով և սեփական ռազմական հզորությունը ցուցադրելով:

«Ռուսաստանն իսկապես պետք է տեսնի, որ մենք ինքներս մեզ պաշտպանելու ունակություն և կամք ունենք,- ասել է նա:- Խոսքն ինչ- որ հռչակագրի մասին չէ, նրանք պետք է տեսնեն, որ դա (Չեխիայի վրա հարձակվելը.- Ա.Հ.) իսկապես անօգուտ է»:

Այսպիսով եվրոպական այս հերթական ստահակի կողմից փորձ է արվել Ռուսաստանը ներկայացնել իբրև ագրեսոր պետություն, որն ՈՒկրաինայի հարցերը լուծելու դեպքում կարող է հարձակվել Չեխիայի վրա, հետևաբար պետք է լավ զինվել, մեծացնել և առավել մարզել բանակը, որպեսզի Ռուսաստանը վախենա ու չհամարձակվի հարձակվել:

Նա, ըստ էության, կրկնել է ԱՄՆ-ի նախագահ ՋոԲայդենի , նրան երկրորդած Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող ՋոնՔիրբիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի այն վայրահաչությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինան գրավելուց հետո կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով Բայդենի և Քիրբիի հայտարարությունները, ամերիկյան իշխանություններին կոչ է արել ուշքի գալ և դադարեցնել ամբողջ աշխարհում քաոս սերմանելը ՝ փորձելով պաշտպանել Վաշինգտոնի հեգեմոնիան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է «Արևմտյան պաշտոնյաների ավելի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք չեն ամաչում բարձրագոչ հայտարարություններ անել ուկրաինական հակամարտության թեմայով»:

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, բայց չպետք է մոռանալ, որ այն ունի, հիշեցրել Է Պուտինը։ Միջուկային պատերազմ սկսելու հնարավորության մասին հռետորաբանությունը, նրա խոսքով, հաճախ պարունակվում է շատ բարձր մակարդակի, բայց անպատասխանատու քաղաքական գործիչների հայտարարություններում:

Հիմա պարզաբանենք, թե ինչ է թաքնված Բայդենի, Քիրբիի, Քեմերոնի, Ռժեկայի և արևմտյան այլ ճիվաղների հայտարարությունների հետևում:

Միամտություն կլինի կարծելը, թե նրանք հիմար են և իսկապես մտածում են ՈՒկաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելուց հետո ՆԱՏՕ-ի անդամ այս կամ այն պետության վրա (թեկուզ Արևելյան Եվրոպայի) Ռուսաստանի հարձակման մասին:

Իհարկե, վերոնշյալ պաշտոնյաների հիշյալ հայտարարությունները նպատակ ունեն վախեցնել եվրոպական պետություններում ապրողներին, որպեսզի նրանք իշխանությունների դեմ չընդվզեն սպառազինության (հիմնականում ամերիկյան) ձեռքբերման նպատակով կատարվող ահռելի ծախսերի պատճառով: Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, վերջին հաշվով, ԱՄՆ-ն ահռելի շահույթներ ունեն եվրոպական պետություններին սպառազինության վաճառքից, իսկ Չեխիան և եվրոպական գրեթե բոլոր պետություններն ԱՄՆ-ի վասալներն են: Հիմնական պատճառը, այսուհանդերձ, սա չէ:

ՆԱՏՕ- ի անդամ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ (մասնավորապես՝ Չեխիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, մերձբալթյան պետություններ) ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու ԱՄՆ-ի հռչակած նպատակի իրագործման կամ, նորձևակերպմամբ , ընթացող հակամարտությունում Պուտինի հաղթանակը թույլ չտալու համար, հենց Միացյալ Նահանգների ցուցումով կարող են 2024 թ. կատարել մի չափազանց վտանգավոր քայլ:

Ըստ ռուսական պաշտոնյաների, այդ քայլը կնշանակի Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ մտնել, և այդ դեպքում ՌԴ-ն, բնականաբար, հարկադրված կլինի պատասխան քայլի դիմել: Դժվար չէ հասկանալ, որ հրթիռները կուղղվեն եվրոպական այն բոլոր երկրների օդանավակայաններին, որտեղից ՈՒկրաինային շուտով տրվելիք F-16 բազմանպատակային կործանիչները, հնարավոր է, թռիչքներ կատարեն ՌԴ նոր և նախկին տարածքներում գտնվող թիրախներին հարվածելու, ինչպես նաև ՈՒկրաինայի և Ռուսաստանի երկնքում օդային մարտերին մասնակցելու համար:

Ո՞րն է, անկասկած, ԱՄՆ- ի ցուցումով վերոնշյալ քայլի նպատակը. կամ սադրել Ռուսաստանին, որ նա առաջինը հարվածի ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքում գտնվող թիրախին, ու դրանից հետո համարել, որ իրավունք ունեն գործադրելու Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ 5-րդ հոդվածը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի, նրա անդամ պետությունների կողմից, թեկուզ սովորական սպառազինությամբ, հարվածներ հասցնել ՌԴ-ին, կամ պարզապես անտեսելով տվյալ քայլի սադրիչ բնույթը, նշված երկրների օդանավակայաններում պատսպարել ՈՒկրաինային տրվելիք F-16 կործանիչները, քանի որ ուկրաինական օդանավակայաններում դրանք կարող են ռուսական հրթիռների թիրախ դառնալ:

Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի ավիացիոն բազաներից F-16 կործանիչների թռիչքը հավասարեցվում է ուկրաինական հակամարտությանն այդ երկրների մասնակցությանը։ Այս մասին, Lenta.Ru- ի տեղեկացմամբ, Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

«Վճռականորեն զգուշացնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ նշված երկրների տարածքից կործանիչների (F-16) կիրառումը Մոսկվայի կողմից կդիտարկվի որպես նրանց մասնակցություն Ուկրաինայի հակամարտությանը և Ռուսաստանին կստիպի պատասխան միջոցների դիմել»,- ասել է Գավրիլովը։

Դիվանագետի խոսքով ՝ ԱՄՆ-ը և նրա արբանյակներն այլևս չեն թաքցնում «իրենց քաղաքականության ագրեսիվ բնույթը ռազմական դոկտրինների բացառապես պաշտպանական ուղղվածության մասին ձևակերպումների հետևում» և շարունակում են անվտանգության սպառնալիքներ առաջացնել Ռուսաստանի արևմտյան սահմաններին:

«ՆԱՏՕ-ի պետությունների ազգային և կոալիցիոն դոկտրինալ դրույթներում ամրագրվում են գլոբալ և տարածաշրջանային գերիշխանության հավակնություններ, որոնց նախատեսվում է հասնել ռազմական ուժի կիրառմամբ»,- հստակեցրել է նա:

Ավելի վաղ Գավրիլովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ոչնչացնում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետությունը՝ այս ոլորտում հիմնարար փաստաթղթերի հիմնական դրույթների խախտմամբ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ