«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շահերի ու կորուստների բալանսային նոր լուծումներ

Շահերի ու կորուստների բալանսային նոր լուծումներ
03.10.2023 | 13:05

Անշեղորեն անցյալի գիրկը գնացող միաբևեռ աշխարհը, որը հիմնված է արևմտյան հզոր ուժերի կողմից օգտագործվող «կանոնների վրա հիմնված կարգի» վրա, նոր առաջացող ուժային կենտրոնների ջանքերով շարժվում է դեպի բազմաբևեռ աշխարհակարգ։

Բայց այդ ընթացքը միարժեք չէ և լի է մեծ անորոշություններով և կրիտիկական ռիսկերով։

Չինաստանի կողմից նոր աշխարհակարգի մասին պատկերացումները, նախկին ուժային հիերարխիայի փոխարեն, հիմնված են տարբեր մեծ ու փոքր երկրների իրավահավասարության սկզբունքի վրա։

Թե ինչքանով է դա իրագործելի իրական կյանքում, դա դեռևս ապագայի հարց է, քանի որ, եթե այդ հարցին նայենք երկրների աշխարհաքաղաքական մակարդակի շահերի ու կորուստների տեսանկյունից, ապա, փաստորեն, Չինաստանի առաջարկը երկրների փոխհարաբերությունների հարցում հանգում է ներկայի ուժային մեթոդների փոխարեն իրավունքների հավասարության վրա հիմնված ոչ ուժային մեթոդներին անցնելուն։

Այլ խոսքով, դա նշանակում է ուժի վրա հիմնված բացարձակ էգոիստական մոտեցումների փոխարեն մրցակցային հարցերում առաջնորդվել հավասար իրավունքի վրա հիմնված կիսաալտրուիստական մեթոդներով։

Այլ բնույթի ուրիշ խոսքով ասած, ներկա մոտեցումները այս հարցերում ղեկավարվում են Զրո-գումար խաղի (Zero-Sum Game, Игра с нулевой суммой) սկզբունքներով, որտեղ մեկի շահը ուղիղ գծով մյուսի կորուստն է և հակառակը։

Դրա փոխարեն, նոր մոտեցումը պահանջում է գտնել շահերի ու կորուստների բալանսային նոր լուծումներ, ըստ որոնց, ինչ-որ չափով դիմացինի շահը նաև քո շահն է, որոնք որակապես կտարբերվեն ներկայի լուծումներից։

Այսինքն, ըստ նոր մոտեցումների, այն, ինչ երբեմն հնարավոր է ջերմ միջմարդկային հարաբերություններում, տեղափոխել միջպետական հարաբերությունների ոլորտ։

Եթե նման բնույթի մոտեցումները կարողանան իրական կյանք մտնել, ապա մենք կշահենք, քանի որ դրանով թույլերի և ուժ չունեցողների իրավունքները, հնարավոր է, ինչ-որ չափով երբեմն հավասարվեն ուժեղների իրավունքներին։

Մյուս կողմից էլ, սա մի գլոբալ նախագիծ է, որի իրագործելիության անալիզը (feasibility analysis, анализ осуществимости) դեռևս առջևում է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ