Հայաստանի և Վրաստանի քաղաքական իշխանությունների արտաքին կողմնորոշումներից, պետության առաջին դեմքերից և ընդհանրապես ամեն ինչից անկախ հայ-վրացական բարեկամությունը մեզ համար սրբություն է: Վրաստանը մեր բարեկամ հարևանն է, մեր պատուհանն է, մեր ճանապարհն է, մեր ելքն է, վիրահայության հայրենիքն է, մեկդարյա նորագույն հայ մշակույթի բնօօրրան է եղել, և հազար ու մի բան:
Ինչպես ասել է Շևարդնաձեն Թիֆլիսի հայկական թատրոնի հոբելյանին՝ Հայոսը և Քարթլոսը երկվորյակ եղբայրներ են, մեծ ու փոքր չկա:
Աչքի լույսի պես պահենք հայ-վրացական երկհազարամյա բարեկամությունը:
Տա աստված, որ մեր հյուսիսային հարևանի ղեկը Ղարիբաշվիլու նման իմաստուն մարդկանց ձեռքում լինի:
Գարիկ Քեռյան