Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ավելի քան 21 մարդ է զոհվել, 29-ը վիրավորվել են։ Տեղի իշխանությունների հաղորդման համաձայն՝ Պուերտո-Վալյարա հանգստավայր մեկնող ավտոբուսի վարորդը մայրուղու վրա կորցրել է մեքենայի կառավարումը, և ավտոբուսը գլորվել է անդունդը:
Վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց թվում կան նաև երեխաներ։ Մի քանիսի վիճակը խիստ ծանր է։