ՄԱԿ-ի ուղղաթիռը Կոնգոյի արևելքում՝ Ռուանդայի սահմանի հարևանությամբ, կրակ է բացել թուտսի ցեղախմբի ապստամբների ուղղությամբ։ Մեկ շաբաթ առաջ ապստամբները նշված վայրում գրավել են ՄԱԿ-ի բազան, որի հետևանքով զոհվել է կազմակերպության մեկ խաղաղապահ։
Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չի սատարում պստամբներին։