«Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամե՛ն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում, և իր գիտության հոտը մեզանով հայտնվում է ամեն տեղ» (Բ Կոր2.14):
Մենք միշտ Քրիստոսով հաղթողներ ենք այս կյանքում, որովհետև Աստված այդպես ցանկացել է և այդպես ցանկանում է։
Երբ մենք խորանում ենք Աստծո խոսքի մեջ, ապա ծագում է մեր ներսում Նրա գիտության լույսն ու բույրը։ Կերակուր պատրաստելուց նույնպես ամբողջ խոհանոցը լցվում է համեղ ընթրիքի հոտով։
Աստծո գիտության բույրը տարածելու համար էլ է անհրաժեշտ մի քանի կարևոր բաղադրանյութեր իրար խառնել:
Առաջինը դա Աստծո սերն ու շնորհքն է, հետո Սուրբ Հոգու առատ օծությունն ու ներկայությունը, և իհարկե սեր առ Աստված և սեր առ ընկերոջդ։
Աստված մեզնից սպասում է, որ երբ սկսում ենք ուրիշների հետ շփվել, ապա հենց այդ պահից սկսած պետք է Նրա գիտության ընթրիքը պատրաստենք՝ շնորհքի համեմունքներին ավելացնենք սերը, հետո նորից սերը, վերջում նորից սերը և դրանից աստիճանաբար կսկսի Աստծո գիտության բույրն ընկնելը։
Եվ կասենք, ահա Աստծո գիտության համեղ ընթրիքը պատրաստ է՝ Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է (Ս34)։
Մինչև չհյուրասիրենք, ինչպե՞ս կճաշակեն։
Աստծո քաղցրությունը դարձնում է մեզ հավիտենական կյանքի ժառանգներ:
Պողոսը գրում է` ոչ մէկին չ’հայհոյեն, կռիվ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ԱՄԵՆ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ ցոյց տան։ Որովհետև մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորված... նախանձով և իրար ատող, բայց երբ մեր Փրկիչ ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ և մարդասիրությունը ՀԱՅՏՆՎԵՑ... փրկեց մեզ վերստին ծնվելու ավազանով և Սուրբ Հոգու նորոգությամբ, որպեսզի, նրա շնորհով արդարացված ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով (Տիտոս3։4)։
Աստծո քաղցրությունն ունի առատություն, համբերություն և երկայնամտություն, տալիս է վերստին ծնունդ և ունի արդարացման հատկություն։ Հենց այդ Աստծո քաղցրությունն է մարդկանց տանում ապաշխարության և ոչ թե Աստծո նկատմամբ ունեցած վախը։
ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ է տանում (Հռ 2։4)։
Եկեք բացենք մեր սրտերը և ասենք.
«Տե’ր, ես ուզում եմ ճաշակել Քո քաղցրությունը, ես ուզում եմ քո քաղցրությունով ապաշխարեմ, ուզում եմ զգալ Քո սիրո զորությունն իմ կյանքում, ուզում եմ ունենալ Քո համբերությունը, Քո երկայնամտությունը, ուզում եմ զգալ ինձ արդարացած՝ Խոսքիդ համաձայն, ՔՐԻՍՏՈՍ ԻՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»:
Հավատացած եմ, որ այս տողերը կարդալու ընթացքում կընղմվես Նրա անծայրածիր շնորհքի օվկիանոսի մեջ և կճաշակես Տիրոջ քաղցրությունը։
Աստծո շնորհքն ու խաղաղությունն առաջնորդի մեզ ամբողջ օրվա ընթացքում, բարի լույս։