ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
22.10.2024 | 19:14

(սկիզբը` այստեղ)

Բացառված չէ, որ Իսրայելն Իրանին հարվածի նույնիսկ այս գիշեր՝ կանխելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցելությունը Ռուսաստան, որի ընթացքում Կազանում կայանալիք BRICS- ի մասնակից պետությունների ղեկավարների 16- րդ գագաթնաժողովից (հոկտեմբերի 22- 24- ին) հետո Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի և Իրանի միջև համընդգրկուն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը, կամ էլ՝ հենց գագաթնաժողովի ընթացքում, երբ Իրանի նախագահը կբացակայի իր երկրից:
Համենայն դեպս, ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Իսրայելը պատրաստվում է Իրանին հարվածել մինչև նոյեմբերի 5- ին նախատեսված ԱՄՆ- ի նախագահական ընտրությունները:
Իսրայելը զորավարժություններ է անցկացրել Իրանի դեմ լայնածավալ հրթիռային հարձակման համար. այս մասին հայտնել է «The Times» թերթը՝ վկայակոչելով ամերիկյան արբանյակային հետախուզության հոկտեմբերի 15- 16-ի տվյալները, որոնք հայտնվել են «սոցիալական ցանցերի իրանամետ աքաունթներում»։
Զորավարժություններին, ինչպես հաղորդվում է, գործածվել են օդային բազավորման առնվազն 16 հրթիռներ (խոսքը, ամենայն հավանականությամբ, թևավոր հրթիռների մասին է), 40 «օդ- երկիր» դասի «Rocks» հրթիռներ և կործանիչ- ռմբակոծիչ ինքնաթիռներին թռիչքի ընթացքում լցավորողներ: Ըստ պարբերականի, զորավարժությունների մասշտաբները «համապատասխանում էին սեպտեմբերին Եմենում հուսի ապստամբների թիրախներին Իսրայելի հասցրած հարվածներին»։ Չկան տեղեկություններ, թե Իրանում որպես թիրախներ ինչ օբյեկտներ կարող են ընտրվել:
ԱՄՆ- ն հետաքննություն է անցկացնում Իրանին պատասխան հարված հասցնելու Իսրայելի պլանների մասին հետախուզական տվյալներով հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի փաստի առնչությամբ: Հոկտեմբերի 15- ին և 16- ով թվագրված «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերը սկսել են տարածվել համացանցում «Middle East Spectator» տելեգրամ ալիքում դրանց հրապարակումից հետո: Ելնելով փաստաթղթերում առկա տեղեկատվությունից, դրանց հասանելիություն պետք է ունենային միայն «Հինգ աչք» դաշինքի անդամ երկրները, որոնց մեջ մտնում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և ԱՄՆ- ը:
Ինչպես նշել է CNN հեռուստաընկերությունը, փաստաթղթերից մեկում, որը կազմել է ԱՄՆ- ի երկրատարածական հետախուզության ազգային գործակալությունը, Իսրայելի կողմից զինամթերքի տեղափոխումը հիշատակվում է որպես Իրանին հարվածելու նախապատրաստման մաս: CNN- ի աղբյուրի տեղեկացմամբ, նշված հետախուզական տվյալների արտահոսքը լուրջ մտահոգություն է առաջացնում, և Ներկայումս ամերիկյան հատուկ ծառայություններն ու Պենտագոնն ակտիվորեն հետաքննում են միջադեպը:
Իրանն արդեն իսկ թիրախներ է սահմանել Իսրայելի կողմից հարվածի դեպքում պատասխանելու համար: Իրանի արտգործնախարար Աբաս Արագչին, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , նախազգուշացրել է, որ երկրի վրա ցանկացած հարձակում Թեհրանը կդիտարկի որպես «կարմիր գծի» հատում: Նա ասել է, որ իրանական հրամանատարությունն արդեն «որոշել է իր բոլոր նպատակակետերն» Իսրայելին պատասխան հարված հասցնելու համար:
«Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման կամ նմանատիպ արշավանքի համար անհրաժեշտ պատասխան կտրվի,- ասել Է Արագչին (մեջբերումը Press TV հեռուստաալիքից),- Այժմ մենք այնտեղ (Իսրայելում.- «Կոմերսանտ») սահմանել ենք մեր բոլոր նպատակակետերը, և նրանց նման հարված կհասցվի»։
Արտգործնախարարը նաև քննադատել է ԱՄՆ- ին։ Նրա հավաստմամբ, առանց ԱՄՆ- ի աջակցության, Իսրայելը չէր կարողանա ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում և Գազայի հատվածում։
«Եթե ամերիկացիներն իսկապես քաղաքական կամք դրսևորեին, նրանք կկարողանային կանգնեցնել Իսրայելին և դադարեցնել հարձակումները»,- իրավացիորեն նշել է նախարարը:
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի 1- ին Իրանի հրթիռային հարձակման, որն, իր հերթին, հարկադրական պատասխանն էր Իսրայելի ագրեսիվ ու սադրիչ ռազմագործողությունների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենին հայտարարել է, որ իսրայելական բանակը հարձակվելու է Իրանի ռազմական օբյեկտների վրա: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Իսրայելի բանակը կարող է հարվածել Իրանի միջուկային կամ նավթային օբյեկտներին։
Իրանին հարվածելուց առաջ, Իսրայելն սպասում էր ԱՄՆ- ից THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության համալիրների ստացմանը: Ինչպես տեղեկացվեց այսօր, դրանք արդեն ստացվել ու մարտական հերթապահության են անցել Իսրայելում: ТАСС- ի փոխանցմամբ , այս մասին հայտնել է իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը։
Ակնկալվում է, որ մարտկոցը կսպասարկի մոտ 100 ամերիկացի զինծառայող: Այն կուժեղացնի հրեական պետության հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության հնարավորություններն Իրանի կողմից հրթիռային հարձակման դեպքում։
Հոկտեմբերի 13- ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է THAAD հակահրթիռային պաշտպանության մարտկոցի ուղարկումն Իսրայելին՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումը հետ մղելու համար: THAAD ցամաքային համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների գլխամասերը թռիչքի հետագծի միջին հատվածի ավարտական փուլում, ինչպես նաև թիրախին մոտենալիս որսալու համար:
Թե ինչպես կվարվի ԱՄՆ- ը, եթե իր շուրջ 100 զինծառայողները դառնան իրանական հրթիռների զոհ, յուրաքանչյուրն իր ենթադրությունը կարող է անել, սակայն կասկածից դուրս է, որ Իսրայելի նպատակներից մեկն էլ ԱՄՆ- ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելն է, քանի որ նույնիսկ Իսրայելի պես պետության համար Իրանը շատ հզոր հակառակորդ է:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ