Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մեկ մարդու իշխանություն է

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մեկ մարդու իշխանություն է
09.04.2024 | 13:26

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Հայաստանում բարեփոխումներ չեն ընթանում, որ Եվրոպայի խորհուրդն էլ շարունակի աջակցել դրանց: «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, ով ինքն իրեն հարց է տալիս՝ ի՞նչ է պետությունը, սակայն Տիկ-տոկում պետության մասին դասախոսությունների շարք է կարդում։ Պետական գերուռճացած ապարատը, մեծ կուզի նման, թառել է պետության նիհար մեջքին։ Հայաստանում խտրական արդարադատություն է, կալանքը, որպես խափանման միջոց, իշխանության ձեռքին ընդդիմադիրների հանդեպ պատժի ձև է։ Տնտեսական առումով Հայաստանը զարգացած երկրների հանքահումքային մատակարար է, երկրիս ենթակառուցվածքները պատկանում են օտար ընկերություններին։ Հայաստանում «ծաղկում» են կիսագրագետ դիլետանտների կամայականությունները, կոռուպցիան, ԽԾԲ-ով պաշտոնների տեղավորելը, թմրամոլությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը, մարմնավաճառությունը ռեկորդային չափերի են հասել։ Էլ ի՞նչ բարեփոխումներ, մնում է դրանց անվան տակ Հայաստանում Ստամբուլի կոնվենցիան և միասեռական ամուսնություններն օրինականացնեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ