ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
20.06.2008 | 00:00

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԸՆԹԱՑ
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակում այսուհետև ՀՀ ոստիկանապետը կարմիր լույսի տակ կանգնելու է, կանաչի տակ քշելու է, իսկ դեղինի տակ ուշադիր է լինելու: Եվ այսպես` ամեն օր:
***
ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՑՈՎ
Համաժողովրդական շարժման կենտրոնից հայտնում են, որ, ի պատասխան Սերժ Սարգսյանի` Ջերմուկ կատարած այցի, մոտ օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը կայցելի Բջնի:
***
ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ
Ըստ Եվրախորհրդի և ՈՒԵՖԱ-ի դիտորդների, Հայաստանի իշխանություններն ուզում են ընդդիմությանը քաղաքական դաշտից տեղափոխել ֆուտբոլի դաշտ:
***
ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան իշխանություններին նախազգուշացնում է, որ եթե հանրահավաքը «Հրազդան» ստադիոնի մոտ լինի, միտինգավորները կսկսեն գոռալ` «судья, и …»:
***
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եթե ձեզ պետք էր միայն, որ ես կարմիր լույսի տակ կանգնեի, ասեիք` կկանգնեի, էլ գործից հանե՞լս որն էր:
***
ԱԽՊԵՐՆ ԱԽՊՈՐ ՀԱՄԱՐ
«Հայֆիլմ»-ից հայտնում են, որ Արտաշատի 17-րդ ընտրատարածքում Հովիկ Աբրահամյանը նկարահանվում է « Брат-2 » կինոնկարում:
***
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ ոստիկանությունը խնդրում է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անել ցանկացողներին` իրենց մոտ ունենալ երկու լուսանկար` պրոֆիլ ու ֆաս և մատնահետքերի պատճենները:
***
ԹՌՆՈՒՄ Ա
Կրթության նախարարությունից հայտնում են, որ ընդունելության քննությունների շրջանում Սպարտակը Դինամո ա դարձել:

Դիտվել է՝ 29107

Մեկնաբանություններ