Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կրիտիկական որոշումների ժամանակ կատարված սխալները կարող են լինել կործանարար

Կրիտիկական որոշումների ժամանակ կատարված սխալները կարող են լինել կործանարար
31.07.2024 | 13:13

Մարդկանց և բոլոր տեսակի կազմակերպությունների կյանքը, ընդհուպ մինչև պետական ու միջազգային մակարդակ, իրենից ներկայացնում է մեծ ու փոքր որոշումների անվերջ շղթա։

Որևէ որոշում կայացնելիս՝ մարդկանց ու բոլոր այլ մակարդակների մարդկային համակարգերին առաջնորդում է բալանսը՝ այդ որոշման հետ կապված ընդհանրացված պետենցիալ շահի և ընդհանրացված պոտենցիալ կորստի միջև։

Երբ համեմատությունը գնում է տվյալ որոշման հետ կապված սպասվող միջին շահի և սպասվող միջին կորստի միջև, ապա հարցը պարզ է, և ընտրվում է որոշման այն տարբերակը, որի դեպքում միջին շահը գերազանցում է միջին կորստին։

Բայց քանի որ որոշումները կատարվում են պատահական միջավայրերում և պատահական հատկություններ ունեցող մարդկանց կողմից, ապա և՛ սպասվող շահը, և՛ սպասվող կորուստը ունեն ցրումներ իրենց սպասվող միջինների շուրջը։

Դա նշանակում է, որ նույնիսկ եթե սպասվող շահի միջինը գերազանցում է սպասվող կորստի միջինին, ապա կա որոշակի հավանականություն, որ իրական շահը փոքր կլինի իրական կորստից։

Դա նշանակում է, որ եթե նույնիսկ բոլոր նախնական գնահատականներն ու հաշվարկները կատարված են ճիշտ, ապա կա որոշակի ռիսկ, որ որոշումը, վերջին հաշվով, կարող է սխալ լինել։

Բայց կա նաև գնահատականներ տվող ու հաշվարկներ կատարող մարդկանց սխալվելը, որը և՛ մարդկանց կյանքում, և՛ պետական ու միջազգային մակարդակներում տեղի է ունենում շատ հաճախ։

Դա նշանակում է, որ դեպի կորուստները տանող որոշումների կայացումը կապված է մարդկանց կատարած օբյեկտիվ բնույթ ունեցող պատահական սխալների և սուբյեկտիվ բնույթ ունեցող ոչ պատահական կամ դետերմինիստական սխալների հետ։

Վերջինիս պատճառը մարդկանց ոչ կոմպետենտ լինելն է և նրանց մոտ գիտելիքների, հմտությունների ու փորձի պակասը։

Դրանից բացի, կան նաև սխալ որոշումների ու կորուստների այլ աղբյուրներ, որոնցից ամենակարևորը այն է, որ որոշումները իրարից մեկուսացված չեն կատարվում, և, սովորաբար, տվյալ պահին կատարվող որոշումը կապ է ունենում իրենից առաջ կատարված ու իրենից հետո կատարվելիք որոշումների հետ։

Դա էլ նշանակում է, որ մարդկային համակարգերի կյանքում կատարվող որոշումների հոսքը կազմված է ճիշտ ու սխալ որոշումների երկու հոսքերից, որոնց ինտենսիվությունը կարևոր է կանխատեսումներ կատարելիս։

Դրանից բացի, որոշումները լինում են պարզ որոշումներ՝ իրենց պարզ հետևանքներով, և կրիտիկական որոշումներ՝ իրենց շատ լուրջ հետևանքներով։

Իրենց հերթին, կրիտիկական որոշումների ժամանակ կատարված սխալները կարող են լինել նաև կործանարար, ասենք, պետության տնտեսական քաղաքականությունը տգետների ձեռքը տալով կամ էլ արտաքին քաղաքականության մեջ սխալ կողմնորոշում ընտրելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5490

Մեկնաբանություններ