Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    14.05.2013| 01:33
    ...թե առաջին անգամ մայիսյան եռատոնին Շուշի չի մեկնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անցած տարի չորս նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, այնտեղ են եղել և միասին դիմավորել եռատոնը:
  • Ասում են...

    Ասում են...

    07.05.2013| 00:37
    ...թե որքան էլ ԲՀԿ-ն մինչ ավագանու ընտրությունները բարձրաձայնում էր` իրավական պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր խախտումներ կանեն, քանզի վստահ էին, որ տեղամասերում իրենք «մաքուրով» են աշխատելու, իսկ բուն փողի բաշխումն իրականացնելու են տնետուն ակցիայով, այնուհանդերձ, մտադրություն չունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։
  • Ասում են...

    Ասում են...

    03.05.2013| 00:39
    ...թե Տարոն Մարգարյանը շատ լավ գիտի` ովքեր են կանգնած իր մասին «մուտիլովկաներ» տարածողների թիկունքում, և վերջիններիս տարբեր ձևերով, այդ թվում` շատ ուղիղ, հասկացրել է, որ ինքը տեղյակ է, թե իրենք ինչով են զբաղված, ովքեր են քաղաքապետարանից արտահոսքերի տեսքով «ինֆորմացիա» «հղում» ընդդիմությանն ու ինչ նպատակ են հետապնդում:
  • Ասում են...

    Ասում են...

    30.04.2013| 02:10
    ...թե արքայազն Չառլզի Հայաստան գալը հայաստանյան «ռուսիստների» մեջ խանդի շատ մեծ դոզա է առաջացրել: Մանավանդ նրանց մոտ, ովքեր մտածում էին, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանը կդադարի համարվել Արևմուտքի «նապարնիկ», և որ Արևմուտքը Սերժ Սարգսյանին էլ առաջվա նման չի «սիրում»: Բայց ամենից շատ «ցավացողների» սիրտը «ցավում» է հատկապես Տիգրան Սարգսյանի համար, որովհետև «արևմտյան պակետ» նա է մեզանում համարվում, և այցը միանշանակորեն նրա հաշվին բոնուսներ է արձանագրելու:
  • Ասում են...

    Ասում են...

    26.04.2013| 01:12
    ...թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը առանձնապես շատ երկար չի տևել։ Սերժ Սարգսյանը վերջինիս տեղեկացրել է, որ վարչապետի իրենց նախընտրած թեկնածուն Տիգրան Սարգսյանն է, Ծառուկյանն էլ ասել է` դե որ էդպես եք հարմար գտել, մենք էլ «ինչով կարանք, կօգնենք»:
  • Ասում են...

    Ասում են...

    23.04.2013| 02:11
    ...թե ինչ-որ մի պահի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն իր պիկին էր հասել, իշխանությունները, ճիշտ է, որևէ ցանկություն չեն ունեցել նրանց պորտֆելներ տալու, սակայն, նորմալ բանակցությունների դեպքում, հնարավոր էր ոչ միայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Րաֆֆուն, այլև վերահսկողական որոշակի ֆունկցիաներ Ռուբեն Հակոբյանին տրվեին: Սակայն, շարժման իսպառ մարումից հետո, դա էլ չեն ցանկանա տալ:
  • Ասում են...

    Ասում են...

    19.04.2013| 01:02
    ...թե որքան էլ խոսվում է ընդդիմադիրների հետընտրական դաշինքի, միասնական շտաբի մասին, իրականում ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին սեպարատ բանակցությունների մեջ է իշխանական թևի հետ` երկրորդ պատվավոր տեղի համար: Բանակցողների մեջ է, որքան էլ պարադոքսալ է, ՀԱԿ-ը, որին էլ, ըստ մեր տեղեկությունների, լավ էլ քարտ-բլանշ է տրված հեռուստատեսություններում. վերջիններիս հրահանգված է` որքան կարող են պտտել ՀԱԿ թեկնածուին:
  • Ասում են...

    Ասում են...

    16.04.2013| 02:13
    ...թե ԱԺ-ում պետաիրավական մշտական հանձնաժողովում մինչ ընտրությունները քննարկված «Մարտի 1-ի» դեպքերի առնչությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին ՀՀԿ-ն դեմ էր, որովհետև մտավախություն ուներ, թե այս ընտրությունների ժամանակ նույնպես «մարդիկ», որոնք «սարքեցին» մարտի մեկը, այժմ նույնպես կփորձեն բախման միջոցով հարցեր լուծել։ Բայց, ասում են, քանի որ ամեն բան բարեհաջող անցավ, ժամանակավոր հանձնաժողովի միջոցով «հարկավորներին» բան ասել-հասկացնելու անհրաժեշտությունն էլ օրակարգից դուրս եկավ:
  • Ասում են...

    Ասում են...

    12.04.2013| 00:52
    ...թե որևէ մեկը լուրջ չի վերաբերվում Անդրիաս Ղուկասյանին։ Նաև այն շրջապատում, որը նրան հասունացրել է, որպես պայքարի գիտակի: Ի դեպ, ոմանք պնդում են, թե նրա նախնիները եղել են մենշևիկներ:
  • Ասում են...

    Ասում են...

    09.04.2013| 00:44
    ...թե ԲՀԿ-ն անչափ լուրջ փողեր է ներդրել նաև սոցցանցերում իր քարոզչությունն իրականացնելու համար, ինչի պատասխանատուն ոչ անհայտ Վահե Հովհաննիսյանն է: Թիրախային հարցերը նա է որոշում: Դա է պատճառը, որ վերջին շրջանում ԲՀԿ-ՀՀԿ երբեմնի ահավոր խոսք ու կռիվը Ֆեյսբուքում դարձել է մասամբ տանելի, պակաս ագրեսիվ: Չնայած ասում են նաև, թե Աշոտյանից «զզվելու մասին» էջը նույնպես ԲՀԿ-ի «մուտացիան» է: