Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եկել է հանրության վճռականությունը միավորելու ժամանակը

Եկել է հանրության վճռականությունը միավորելու ժամանակը
10.06.2024 | 12:51

Անկախ հոռետեսական պնդումների, երեկվա հանրահավաքը, այնուամենայնիվ, «բավարար քանակի» բազմամարդ էր, որպեսզի Բագրատ Սրբազանի կողմից ներկայացվեին Սրբազան շարժման եզրափակիչ փուլի ընդհանուր ուրվագծերն ու գործողությունների պլանը։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։

Բագրատ Սրբազանը, ազգային իդեալների ու ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված այս շարժման եզրափակիչ փուլում, հայտարարեց, որ իշխանափոխությունն, այնուամենայնիվ, իրագործվելու է խորհրդարանական իմպիչմենտի ընթացակարգով։

Նախևառաջ, այս ճանապարհը, ըստ քաղաքագետների և քաղաքական տեխնոլոգների ու փորձագետների, իշխանափոխություն իրագործելու ամենադժվար ուղղություններից մեկն է, որը բնութագրվում է ինչպես անորոշությունների, այնպես էլ բազմաթիվ փոփոխականների առկայությամբ: Հետևաբար, մնում է հավատալ, որ Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է, բայց ստեղծված հանգամանքներում ամենաիրագործելին է, միևնույն ժամանակ՝ հետագա այլ զարգացումների հնարավորությամբ ու հեռանկարով (օրինակ՝ մանդատները վայր դնելով քաղաքական փակուղի ստեղծելն ու արտահերթ ընտրություններն անխուսափելի դարձնելը)։

Մյուս կողմից, երեկվա երթին հաջորդած դեպքերի ու իրադարձությունների ժամանակ թեև Բագրատ Սրբազանի և նրան ուղեկցող ընդդիմադիր պատգամավորների պահվածքն ու տրամադրվածությունը ցույց էին տալիս նրանց մտադրությունների վճռականությունը, այնուամենայինիվ, մարտավարական պլանավորմամբ և գործողությունների հստակությամբ այդ վճռականությունը ամրապնդված չէր։ Սակայն, չի կարելի բացառել, որ այսպիսի վարքագիծը ևս կարող է պլանավորված տակտիկական գործիքակազմի մի բաղադրիչը լինել։

Անկախ որևէ հանգամանքից, Սրբազան պայքարի այս վերջնական փուլում պիտի հավատալ, որ Բագրատ Սրբազանը և շարժման մյուս առաջնորդներն ունեն հստակ սահմանված և մտածված գործողությունների պլան, որը մինչ այժմ մնացել է հիմնական իրադարձությունների կուլիսներում։ Այս առումով, թերևս, թե՛ տեղեկատվական իմաստով, և թե՛ քաղաքականապես առավել ճիշտ կլիներ ժողովրդին ընդհանուր հիմնական ուրվագծերով բացահայտել դրա մասին, որպեսզի, բացի զուտ խանդավառությունից, ամրապնդվեր վերջնարդյունքին հասնելու նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը։

Ամեն դեպքում, Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում (կարծում եմ, նաև այսօրվանից՝ ողջ մայրաքաղաքում) տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցելը ոչ թե ընտրության հարց է, այլ յուրաքանչյուրի պարտավորությունը, ով առաջնորդվում է ազգային արժեքներով և ձգտում է արժանապատիվ ապագայի։ Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ Սրբազան պայքարի վերջին քառօրյայում համաժողովրդական հաղթանակ կռելու համար։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5020

Մեկնաբանություններ