38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սա տեսակների պատերազմ է

Սա տեսակների պատերազմ է
23.04.2024 | 11:06

Հատկապես վերջին տարիներին սկսվել է հոգևոր պատերազմ։ Սա փողի կամ անգամ հողի պատերազմ չէ, այլ տեսակների պատերազմ է։

Տեսակների պատերազմը միշտ ամենադաժանն է, միշտ ամենադժվարն է, որովհետև պետք է նախ և առաջ ինքնանույնականանալ որևէ խմբի հետ, հետո հոգևոր կամուրջներ կապել, հետո զինվորագրվել, հետո պատերազմել։

Մեր դեպքում սա բարդ էր, որովհետև հայրենասերի անվան տակ ծպտված էին հայրենադավը, հայրենիքից գողացողը, դավաճանողը, ուրացողը, իշխանությունը որպես կյանքի գերագույն արժեք ու նպատակ համարողը, փողով ընտրողն ու փողի դիմաց ձայն գնողը, կեղծ բարեպաշտը, նախանձն ու հարևանին ատողը, և այսպես շարունակ։

Ու այս բոլորի մեջ պետք է ինքնանույնականանալ:

Սա տեսակների պատերազմ է, և պարտվելուց պարտվելու է ո՛չ թե անձը, այլ՝ տեսակը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ