ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դու մենակ չե՛ս, մենակ չե՛ս, մենակ չե՛ս

Դու մենակ չե՛ս, մենակ չե՛ս, մենակ չե՛ս
03.04.2024 | 16:09

Հայաստանում չկա ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ճգնաժամ: Հայաստանում համատարած բարոյական ճգնաժամ է: Մենք տոտալ ամորալության մեջ ենք:

Հայրենիքը հողն է և հողի վրա կառուցված կարգերն են:

Նիկոլ Փաշինյան-ը ստանձնել է հողերը պարտվելու անփառունակ գործը, իսկ հայրենի մնացած հողերի վրա ամորալութան հաստատման ավելի սարսափելի հարցում նա մենակ չէ՛, մենակ չէ՛, մենակ չէ՛:

Մեր խնդիրները Տավուշի չորս գյուղերը չեն, մեր գլխավոր խնդիրը ամորալությունից դուրս գալն է:

Եթե Հայաստանում չհաստատվեց արդարադատություն, եթե երկիրը կեղեքած, բանակի հաշվին հարստացած, լակոտներին բանակից ազատած, արցախյան ողբերգության ֆոնին բանկային հաշիվները լցրած, 2018 թվականի ռեալիթի շոուն կազմակերպած, Ալիևիի հետ հողերը հանձնելու վերաբերյալ բանակցած ու հայ ժողովրդի մեջ ոչմիթիզականություն սերմանած հայերը չկանգնեցին դատարանի առաջ, ուրեմն այդ չորս գյուղերի հարցին հաջորդելու է Զանգեզուրի կարգավիճակի ու Երևանի կենտրոնի հետ կապված հարցերը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ