Տասը, տասնմեկ տարեկան էի։
Ամեն կիրակի Սաթենիկ տատս ինձ կինո, կամ թատրոն էր տանում։
Մի կիրակի էլ ինձ քրդական համերգի տարավ։
Մի երկու երգ լսելուց հետո, ասեցի` դուրս գանք:
Տատս համոզում էր, որ մնանք, ամոթ է, քրդերը կնեղանան:
Հետո էլ արդարացավ, որ երգիչը ՀԱՅ է, Արաբստանից եկած, անունն էլ տվեց, բայց հիմա չեմ հիշում:
Կարևորը Սաթենիկ տատիս ասածն էր, երգիչը Արաբստանից եկած ՀԱՅ էր։
Արաբստանից եկած ՀԱՅԻ խաթեր մինչև վերջ մնացինք, որ քրդերը չնեղանան։
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ