ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վարդան Սեդրակյանի վիճակը «ողորմելի» է

Վարդան Սեդրակյանի վիճակը «ողորմելի» է
24.09.2013 | 13:14

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարարելու գործի շրջանակում ձերբակալված Վարդան Սեդրակյանին դատարանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Այսօր մամուլի ասուլիսում Հայրիկյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը թերացել է գործը մինչև վերջ բացահայտելու հարցում: «Պետք է դեռ պարզվեր, թե որտեղի՞ց է պատվիրատու կոչված մարդու մոտ մեկ տարվա ընթացքում գոյացել 3 մլն դոլար, որը խաղացել է ու պարտվել 250 հազարը: Որտեղի՞ց են այդ գումարները մի մարդու մոտ, ով չի աշխատում, բայց ում մեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ արժե»,- նշեց նա, միաժամանակ հավելելով, որ եթե Սեդրակյանին վաղն էլ ազատ արձակեն` չի բողոքի: «Նրանք ընդամենը միջնորդ են, փողոցում նրանց նմանները շատ են, երեք մարդ` այս կողմ, երեքը` այն, ի՞նչ տարբերություն: Հնարավոր է, որ որոշ հարցերով բողոքարկենք, բայց դա չի լինելու նրանց վիճակը բարդացնելու կամ պատժաչափն ավելացնելու ուղղությամբ, որովհետև առանց այդ էլ նրանց վիճակը ողորմելի է»,-շեշտեց Հայրիկյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ