Այս օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ով կարող է փոխարինել հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով մեծ «արարողությամբ» վերջակետ դրեց իր պաշտոնավարմանը: Շատերը երկրի նախագահին մեսիջներ են հղում ցանկալի թեկնածուի առնչությամբ: Իսկ շատ ՀՀԿ-ականների (և ոչ միայն նրանց) համար այդ պաշտոնի արժանի թեկնածուն փոխխոստիկանապետ Արթուր Օսիկյանն է: Որպես առավելություն թվարկվում են նրա իրավական գիտելիքները, բարեփոխումների «հակվածությունը» և ամենակարևորը` երիտասարդ տարիքը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հավանության կարժանացնի այս թեկնածությունը՝ հայտնի կդառնա առաջիկայում: Ի դեպ, նոր գլխավոր դատախազի թեկնածությունը պետք է ներկայացվի ԱԺ-ի հաստատմանը, իսկ ԱԺ հերթական քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 30-ին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ