Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով

Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով
28.02.2013 | 16:31

Փետրվարի 28-ը հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Նոյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ոլորտի խնդիրներին:

Հայաստանում տիրող իրավիճակի, կատարվող քայլերի մասին խոսեց «Նեյրոգերեդիտար հիվանդություններ» ասոցիացիայի նախագահ Ալբերտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: Ասոցիացիան, որը ստեղծվել է 1992 թվականին, նպատակ ունի հատուկ օգնություն ցուցաբերել հազվադեպ հիվանդություններով տառապող մարդկանց :
Մասնագետի խոսքով` հազվադեպ հիվանդությունները տարբեր բնույթ են կրում`նյարդամկանային, նյութափոխանակության, արյան և քրոմոսոմային: «Այսօր հանրապետությունում ունենք մինչև 18 տարեկան մոտ 60 հիվանդ, ովքեր գտնվում են հատուկ հսկողության տակ: Այդ հիվանդությամբ տառապող երեխաները ծնվում են նորմալ, սակայն, նյադահոգեկան զարգացմանը զուգընթաց, ձեռք են բերում մտավոր և նյարդային բազում խնդիրներ»,-ասաց Ա.Մաթևոսյանը`տեղեկացնելով, որ վերջին տարիներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրագործվել է ազգային ծրագիր`ուղղված ֆենինկետոնուրիայի ախտորոշմանը: Նրա հավաստմամբ՝ այդ ծրագրի օգնությամբ հնարավոր է կատարել հիվանդության վաղ ախտորոշում ու համապատասխան վաղաժամ քայլեր: «Երեխաները մի քանի տարի գտնվում են հսկողության տակ, սնվում են նախատեսված հատուկ սննդով, միածամանակ ստանում բուժում, որն ապահովում է երեխայի նորմալ զարգացումը»,-նշեց բանախոսը, հավելելով, որ նման հսկողություն մեծահասակների շրջանում չի իրականացվում:
Ի դեպ, հիվանդությունների 80 տոկոսն անցնում է ժառանգաբար, իսկ ընդհանուր թվում 50 տոկոսը մանկական հիվանդություններն են։ Մասնագետի համոզմամբ, մանկական մահացությունների թիվը կրճատելու համար առաջին հերթին պետք է զարգացնել քննարկվող ոլորտը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ