38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»

Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»
24.01.2013 | 17:35

«Ես չեմ հավատում, որ բոլոր յոթ թեկնածուներն իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար. հիմնականում, իհարկե, այլ շահեր են հետապնդում: Դրա համար նրանք տարբեր միջոցներ են ընտրել՝ մամլո ասուլիսներ, հացադուլ և այլն»,- այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրությունների հենց առաջին փուլում, իսկ քաղաքացիական հասարակության ակտիվացումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: «Հասարակությունը դեռևս այդքան հզոր չէ: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ընտրազանգվածը, իհարկե, կբաժանվի թեկնածուների միջև: ՀԱԿ-ի ընտրազանգվածի ձայների մեծ մասը կարող է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին: ԲՀԿ ընտրազանգվածը կայուն չէ: Այդ ընտրազանգվածին ուղղակի կարողացել են համոզել՝ մեկին ինչ-որ բան խոստանալով, մյուսին` այլ կերպ»: Նա համաձայն չէ նաև տարածված այն կարծիքի հետ, թե ընտրությունները մրցակցային չեն: Ըստ նրա, մրցակցություն կա, բայց ոչ Սերժ Սարգսյանի կամ որևէ թեկնածուի միջև, այլ որևէ երկու թեկնածուների միջև:
Անդրադառնալով ինքնաբացարկների հավանականությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մեկ կամ երկու թեկնածուի դեպքում է դա հավանական, իսկ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելը հավանական չէ:
Բանախոսի դիտարկմամբ, ՀՀԿ թեկնածուի նպատակն այս ընտրություններին այն է, որ նա չհավաքի 85 տոկոս, քանզի գործող նախագահին ձեռնտու է, որ մյուս թեկնածուները նույնպես որոշակի ձայներ հավաքեն և տարածեն իրենց գաղափարները: Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում էլ, ինչպես կարծում է քաղաքագետը, կառավարության անդամների փոփոխություն անպայման կլինի: «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է , բայց ես չեմ պնդի, որ հաստատ այդպես կլինի: Ինչո՞ւ: Հիշենք, թե ինչպիսի պայմաններում Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ՝ մեռած մարդիկ, երկրում վատ տրամադրություններ, քաղաքական դաշտի անկում, միջազգային հանրության վատ վերաբերմունք: Հինգ տարի անց քաղաքական գործիչները փոխվել են, բոլոր կուսակցությունները ներկայացված են խորհրդարանում: Իրավիճակը լիովին փոխվել է, ուստի կանցնեն հանգիստ ընտրություններ, գործող նախագահը կվերընտրվի, և շատ քչերը կկասկածեն նրա արդար ընտրության մեջ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ